ՀՀ և Վրաստանի վարչապետները ընդգծել են կրակի դադարեցման լիամասշտաբ համաձայնության հասնելու կարևորությունը
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հեռախոսազրույց է ունեցել հայաստանյան գործընկեր Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին տեղեկություն է տարածել Վրաստանի կառավարության աշխատակազմի մամուլի ծառայությունը:
Նրանց տեղեկատվությամբ՝ կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ գոյություն ունեցող իրավիճակը, ընդգծել կրակի դադարեցման լիամասշտաբ համաձայնության հասնելու կարևորությունն ու հույս հայտնել, որ դրա իրագործման ընթացում դրական դինամիկա կպահպանվի:
«Վարչապետներն ընդգծել են Հարավային Կովկասում հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու կարևորությունը՝ հանուն տարածաշրջանում երկրների կայունության ու զարգացման»,- նշված է հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Բա գաղտնի բան չէիր անում..․Լրագրողը ՝ Փաշինյանին
- «Միասնություն» համազգային շարժումը Փաշինյանին հրավիրում է ԱԺ դիմաց
- Պարո՛ն Փաշինյան, դու քայլեցիր մեր տղաների արյան վրայով. ակցիայի մասնակից
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան