Մի դավաճանին հանենք, մյուսի՞ն բերենք, պետք է ղեկը բանակին տանք. ակցիայի մասնակից
Քաղաքացիները շարունակում են բողոքի ակցիա իրականացնել ԱԺ շենքի դիմաց՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Մինչ քաղաքացիների մի մասը ԱԺ շենքի դիմաց սպասում է իմքայլական պատգամավորներին, մյուսներն՝ իրենց նախաձեռնությամբ հանդիպում են ԱԺ շենքում գտնվող պատգամավորներին, նրանցից կարծիք հարցնում ստեղծված իրավիճակի շուրջ։
«Մենք՝ անհատ քաղաքացիներով հանդիպել ենք ԼՀԿ-ի հետ, և հիմնական իրենց ուղղությունը վարչապետի հրաժարականը, ռազմական դրության ավարտն ու նոր վարչապետի նշանակումն է։ Այսինքն՝ իրենց միջից պիտի նոր վարչապետ նշանակեն, իսկ դա մեզ ձեռք չի տալիս, ղեկը թող հանձնեն բանակին։ Ինձ թվում է, որ բանակը ավելի լավ կկառավարի այս երկիրը, քան իրենք»,- ասաց ակցիային մասնակցող քաղաքացիներից Նարեկ Կարապետյանը։
Նա նշեց, որ իրենց պահանջը մեկն է՝ արտահերթ նիստ անել և տարբեր ուղիներ փնտրել, որպեսզի ստորագրված պայմանագիրը չեղարկվի, ապա ղեկը հանձնել ՀՀ բանակին։ Ըստ նրա, նոր ընտրություններ անցկացնելն ու նոր վարչապետ ընտրելը որևէ մեկին պետք չէ։
Մեկ այլ քաղաքացի էլ վրա բերեց. «Մի դավաճանին հանենք, մյուսի՞ն բերենք, պետք է ղեկը բանակին տանք»։
Իսկ ահա իմքայլականներին սպասող քաղաքացիները պնդում էին, որ Նիկոլ Փաշինյանը իրավունք չուներ՝ նման պայմանագիր ստորագրելու։ Նրանք պնդում էին՝ չէր կարելի թափված արյունները մոռանալ։
Հարակից հրապարակումներ`
- Հայր Ասողիկ աբեղա Կարապետյան. Միջոց գտնենք և մեզանից նենգաբար գողացված հող Հայրենիի մասունքները պահպանենք
- «Չենք վնասի, թող գան». ԱԺ շենքի մոտ իմքայլականներին են սպասում
- Արման Ղուկասյան. Այս պահին անհրաժեշտ է ոչ միայն գնահատական տալ կատարվածին, այլև կանխել քաղաքացիական պատերազմը
- Ավետիք Չալաբյան. ԱԺ-ն պետք է չեղարկի խայտառակ փաստաթուղթը ստորագրած պաշտոնյայի հետագա լիազորությունները
- Թուրքիայում քրդամետ կուսակցությունը պահանջում է Էրդողանի հրաժարականը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան