Ես գնամ, իմ զոհված մարդի ավտոմատը վերցնեմ, կռիվ անեմ
«Ես գնամ, գնամ սոված մնամ, շաբաթներով ծարավ մնամ, իմ հողը մի բուռ վերցնեմ, ուտեմ, բայց այստեղ աղայավարի ապրել չեմ ուզում։
Ես այստեղ դա եմ խնդրում ժողովրդից։ Ինձ մեքենա տրամադրեն, այստեղ մարդ չգիտեմ, տեղ չգիտեմ։ Մաշին տան, 9 ամսական, 3 ամսական թոռնիկ ունիմ, ինը ձևի խոխա ունիմ, խնդրում եմ ինձ հետ ուղարկեն Մարտակերտ։
Ես գնամ իմ զոհված մարդի ավտոմատը վերցնեմ, կռիվ անեմ։ Ինձ խաբել են, երեկվա նախորդ օրը ուղարկել են Երևան, ասել՝ գնա թոռներիդ տես, հետ արի, բայց գիշերվա 1-ին մեր հողերը տվել են։ Թող ես գնամ, իմ հողի մեջ, ես այստեղ աղայավարի ապրել չեմ ուզում»,- հուզված ասում էր մարտակերտցի կինը։
Արցախցի կանայք հավաքվել էին այսօր Կառավարության շենքի մոտ ու իրենց Արցախն էին ուզում։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ԱԺ խմբակցությունները պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը
- Ուղղակի խորհուրդ մի տվեք, թե մենք մեր երկրում ոնց ապրենք. քաղաքագետը՝ սփյուռքահայերին
- Կառավարության դիմաց քաղաքացիները շարունակում են բողոքի ակցիան
- Պարո՛ն Փաշինյան, դու քայլեցիր մեր տղաների արյան վրայով. ակցիայի մասնակից