Քաղաքացիները հավաքվել են կառավարության մոտ. «Ժողովրդով կանգնենք ու ասենք, որ չենք համաձայնվում»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո կառավարության դիմաց հավաքվել են քաղաքացիներ։ Նրանք իրենց դժգոհությունն են հայտնում նրա կայացրած որոշման դեմ։
«Այս հրապարակում խոսք է տվել, որ այս հարցը լուծվելու է այս հրապարակում, թող հիմա գա այստեղ»,- գոչում են քաղաքացիները։
«Ժողովրդով կանգնենք ու ասենք, որ չենք համաձայնվում»,- պահանջեց մեկ այլ քաղաքացի։
Նրանք կոչ են անում քաղաքացիներն՝ գալ հրապարակ, մի բան անեն։
«Պետք է մի բան անենք, որ այս ամեն ինչը չլինի, այդ ստորագրությունը դրվի»,- ասաց քաղաքացիներից մեկը։
«Չենք տալու», «չենք տալու»... բղավում են կառավարության դիմաց հավաքված քաղաքացիները, որոնց շարքերը գնալով ստվարանում են։
Քաղաքացիներից մի քանիսը կոտրեցին կառավարության շենքի պատուհաններն ու մտան շենք։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյան. Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ եւ մեր ժողովրդի համար
- Միքայել Մինասյան. Ստորագրեց. 7 շրջանները տվեց
- Սամվել Բաբայանը ժամանեց կառավարության շենք
- Միքայել Մինասյան. Ստորագրեց… չհասցրեցինք
- Միքայել Մինասյան. Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել հողերի հանձնման մի խայտառակ փաստաթուղթ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին