17 կուսակցություններ նոյեմբերի 11-ին Ազատության հրապարակում հրավիրում են հանրահավաքի
17 կուսակցությունների խորհուրդը տարածել է հայտարարություն.
«Սիրելի´ հայրենակիցներ
Ցավոք, երեկ գրվեց մեր պատմության ամենաամոթալի էջը: Ռազմաճակատում սեփական արյամբ հող ու պետականություն պաշտպանող զինվորի և բոլորիս թիկունքում ազգադավ համաձայնագիր է ստորագրվել: Այս պահին խիստ անհրաժեշտություն են մեր հավաքական միասնականությունը, ներքին խժդժությունների և սադրանքների բացառումը:
Վաղը՝ նոյեմբերի 11-ին, ժամը 13:00-ին Ազատության հրապարակում հրավիրում ենք հանրահավաքի, ուր ձեզ կներկայացնենք ստեղծված իրավիճակից ելքը»։
Հիշեցնենք, որ երեկ 17 կուսակցությունները տարածել էին հայտարարություն՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության անցնցում հեռացումը։
Հարակից հրապարակումներ`
- Իշխան Սաղաթելյան. 45 օր հայ զինվորը, կամավորը, շարքայինից մինչև գեներալ անձնուրաց կռվել են մեր հայրենիքի պաշտպանության համար
- Ավետիք Չալաբյան. ԱԺ-ն պետք է չեղարկի խայտառակ փաստաթուղթը ստորագրած պաշտոնյայի հետագա լիազորությունները
- Գլխավոր շտաբի պետը հանդիպել է ԲՀԿ, «Հայրենիք», ՀՅԴ կուսակցությունների ղեկավարների հետ
- 17 կուսակցություններ. Պահանջում ենք Փաշինյանի և նրա կառավարության անցնցում հեռացումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան