Եվրամիությունը վերլուծում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման հետևանքները
Եվրամիությունը ողջունում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումը և վերլուծում է դրա հետևանքները: Այս մասին, Tass-ի հաղորդմամբ, այսօր Բրյուսելում կայացած ճեպազրույցում ասել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն:
«Եվրամիությունը ողջունում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումը: Մենք դա կոչ ենք արել ռազմական գործողությունների սկզբից: Այժմ մենք վերլուծում ենք պատերազմի հետևանքները և տարածաշրջանում առկա իրավիճակը, որից հետո մենք տարածելու ենք առանձին հայտարարություն», - ասել է Ստանոն:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին