
Ստեփանակերտում և մյուս բնակավայրերում անելիքները շատ են. ԱԻՊԾ
ԱՀ ԱԻ պետականծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանն այսօր ծառայության բոլոր ստորաբաժանումների պատասխանատուների հետ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն։ Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ԱԻՊԾ լրատվական բաժնից։
«Սեպտեմբերի 27-ից ավելի ուժեղացված ռեժիմով աշխատող փրկարարներն անցած պատերազմական օրերի ընթացքում իրենց վերապահված բարդ առաջադրանքները կատարել են անվերապահ նվիրումով:
Բայց, Ստեփանակերտում և մյուս բնակավայրերում անելիքները շատ են:
Ստեղծված իրավիճակում ծառայության տնօրենը հստակ առաջադրանքներ ու հանձնարարականներ է տվել ինչպես չպայթած զենք-զինամթերքի հայտնաբերման, այնպես էլ հրդեհների ու հրթիռակոծության հետևանքով վնասված ենթակառուցվածքների անվտանգության հարցերով զբաղվելու մասով:
Վնասների չափը կգույքագրվի:
Կարեն Սարգսյանը ևս մեկ անգամ երախտագիտություն է հայտնել փրկարար ուժերին, Արցախի համար ամենադժվար օրերին՝ հայրենիքին ու ժողովրդին անմնացորդ ծառայելու համար»,- ասված է տարածված հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
- Արարատ Միրզոյանի դեմ հարձակման գործով արդեն իսկ կա երկու ձերբակալված անձ. Փաշինյան
- Իշխանական պատգամավորը՝ Փաշինյանին. Չասացիք, ինչո՞ւ
- Ոչ ոք չի մարսելու թափված արյունը, Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա. Արման Աբովյան
- Հեռահար հրթիռներով 10-ից ավելի անգամ հրթիռակոծվել է Ստեփանակերտը. ԱԻՊԾ