Տավուշի մարզի որոշ գյուղերի՝ Ադրբեջանին անցնելու մասին տեղեկությունները կեղծ են. Փաշինյանի խոսնակ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը գրել է.
«ԼՂ-ում թուրք խաղաղապահների տեղակայման հարց չի քննարկվել, հրապարակված տեքստում այդ մասին որևէ բառ չկա։ Այդ, ինչպես նաև Տավուշի մարզի որոշ գյուղերի՝ Ադրբեջանին անցնելու մասին տեղեկությունները կեղծ են, չեն համապատասխանում իրականությանը:
Սիրելի հայրենակիցներ, հորդորում ենք չտրվել սադրանքների և ԶԼՄ հարգելի ներկայացուցիչներ, մի փորձեք խեղաթյուրել փաստերը:
Փաստաթուղթը պաշտոնապես հրապարակվել է և ինքներդ կարող եք ծանոթանալ դրան»
Հարակից հրապարակումներ`
- Կապան ու Գորիս քաղաքները դառնում են սահմանամերձ․ Էդգար Էլբակյան
- Լեռնային Ղարաբաղում կտեղակայվեն միայն ռուս խաղաղապահներ. ՌԴ ԱԳՆ
- Ռուսաստանը ժամը 07:00-ից սկսվում է խաղաղապահների տեղակայումը
- Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղ է ուղարկել 2 հազար խաղաղապահ
- Փաշինյանի, Պուտինի և Ալիևի հայտարարության տեքստը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին