Գուտերեշը թեթևացած շունչ է քաշել՝ ստանալով ԼՂ պայմանավորվածությունների մասին տեղեկությունը
«ՄԱԿ-ը ողջունել է Մոսկվայի, Բաքվի ու Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, անում է ամեն բան, որպեսզի աջակցի կողմերին կատարելու համաձայնությունները»,- «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
Նա երախտագիտություն է հայտնել ռուսական իշխանություններին արածի համար, պատմել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը թեթևացած շունչ է քաշել՝ ստանալով պայմանավորվածությունների մասին տեղեկությունը։
«Եվ մենք թեթևացանք՝ հույսով, որ դա վերջ կդնի քաղաքացիական բնակչության տառապանքներին։ Մենք ողջունում ենք, որ այդ պայմանավորվածությունները ձեռք են բերվել»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ստորագրությունն է դրել Արցախի յոթ շրջանները, այդ թվում Շուշի քաղաքն Ադրբեջանին հանձնելու մասին եռակողմ հայտարարության ներքո։ Բացի այդ, պարտավորվել է Հայաստանի տարածքով ցամաքային կապ ապահովել Նախիջևանի ու Թուրքիայի միջև։
Համաձայնության ներքո Փաշինյանը ստորագրել է գաղտնի պայմաններում, դրա մասին տեղյակ չի եղել նույնիսկ երկրի նախագահը, գործադիր, օրենսդիր մարմինների ներկայացուցիչները։
Տարածքներն Ադրբեջանին հանձնելու մասին Փաշինյանի որոշումը փողոց է դուրս բերել բազմաթիվ մարդկանց։
Հարակից հրապարակումներ`
- Ուղղակի խորհուրդ մի տվեք, թե մենք մեր երկրում ոնց ապրենք. քաղաքագետը՝ սփյուռքահայերին
- «Վան»-ը 2։0 հաշվով հաղթել է և իրավունք ստացել մասնակցելու քառորդ եզրափակիչին
- Կառավարության դիմաց քաղաքացիները շարունակում են բողոքի ակցիան
- Համլետ Պետրոսյան. Հայ մշակույթը հայտնվելու է շնաբարո ծաղրուծանակի ներքո
- Բա գաղտնի բան չէիր անում..․Լրագրողը ՝ Փաշինյանին
- Իշխան Սաղաթելյան. 45 օր հայ զինվորը, կամավորը, շարքայինից մինչև գեներալ անձնուրաց կռվել են մեր հայրենիքի պաշտպանության համար
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Պետք է հենց հիմա սկսենք մտածել երկրի նոր իշխանության մասին
- Արման Ղուկասյան. Այս պահին անհրաժեշտ է ոչ միայն գնահատական տալ կատարվածին, այլև կանխել քաղաքացիական պատերազմը
- Իշխանյան. Տո, ա՛յ «հպարտ» ողորմելիներ, ձեր «առաքյալը» հանձնեց ոչ միայն Արցախը, այլև Սյունիքը
- Դեմոյան. Մենք քաղքենիների ու գեղցիների համար թամաշայի վերածելու երկիր չունենք