«Չենք վնասի, թող գան». ԱԺ շենքի մոտ իմքայլականներին են սպասում
Մի խումբ քաղաքացիներ ԱԺ շենքի դիմաց են, սպասում են, որ այնտեղ գան իմքայլականները, և պատասխանեն իրենց հարցերին։
«Խոստանում ենք, ոչ մի բան չենք անի, իրեն չենք վնասի, թող դուրս գա։ Երեկ էլ ԱԺ-ից դուրս եկանք, մնացին ընդդիմադիր պատգամավորները, բայց իրենք էլի վախեցան չեկան»,- նշում են ակցիայի մասնակիցները։
Նրանցից մեկը նեղսրտեց՝ չկա մի գյուղ կամ քաղաք, որ «սև լենտ» կապված չլինի. «Ո՞նց չամաչեց, հողերը տվեց։ Մի ամիս տղերքը սաղ գիշեր խրամատ էին փորում, որ էսօր հող տա՞նք»։
Հիշեցնենք, որ երեկ քաղաքացիները մուտք էին գործել ԱԺ շենք և պահանջում էին չեղյալ համարել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթուղթը։ Կարճ ժամանակ անց նրանք դուրս եկան ԱԺ բակ՝ բողոքի ակցիան շարունակելու։
Այժմ «Կամք» հասարակական շարժման անդամները Դեմրճյան փողոցի կողմից հսկում են ԱԺ մուտքը, որպեսզի պատգամավորները կարողանան անխափան մուտք գործել։
Հարակից հրապարակումներ`
- Արման Ղուկասյան. Այս պահին անհրաժեշտ է ոչ միայն գնահատական տալ կատարվածին, այլև կանխել քաղաքացիական պատերազմը
- Վրթանեսյան. Այսօր՝ 1 տարի ու 7 ամիս անց տեսնենք, թե ուր հասան Նիկոլ Փաշինյանի՝ «նոր կետից սկսած» բանակցությունները
- Ավետիք Չալաբյան. ԱԺ-ն պետք է չեղարկի խայտառակ փաստաթուղթը ստորագրած պաշտոնյայի հետագա լիազորությունները
- Քաղաքացիները ԱԺ-ում պահանջում են խորհրդարանի նիստի գումարման միջոցով չեղյալ հայտարարել հրադադարի համաձայնագրի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան