ԱԺ-ում հավաքված քաղաքացիները պահանջում են հանդիպում «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ
Ազգային ժողովի հավաքված մարդիկ պահանջում են հանդիպում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Նրանք նշում են, որ համաձայն չեն «հող հանձնելուն»։
Որոշ քաղաքացիները շարունակվում են մնալ ԱԺ նիստերի դահլիճում։
«Ես եմ ջարդարարը, պարոն Փաշինյանը, դու չթողեցիր հելնենք վերև ջոկատով»,- ասաց նա՝ ներկայացնելով, որ կամավորական հիմունքներով ներգրավել է զորահավաքային միջոցառումների։
ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ասաց, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Գլխավոր շտաբի պետի հետ, հիմա քննարկում են առաջիկա անելիքները, իրենք էլ՝ պատգամավորներով, ստորագրահավաք են կազմակերպում արտահերթ նիստ հրավիրելու համար։
«Արտահերթ նիստով պետք է ռազմական դրությունը վերացնենք, քանի որ ռազմական դրության պայմաններում հնարավոր չէ պահանջել վարչապետի հրաժարական։ Հիմա ընթացքի մեջ է այդ գործընթացը, որպեսզի առաջին հերթին ռազմական դրությունը վերացվի, դրվի վարչապետի հրաժարականի հարցը, հետո մնացած խնդիրները»,- ասաց նա` հավելելով, որ քվորման խնդիր ունեն, պետք է ներկա լինեն նաև «Իմ քայլը» խմբակցության անդամները։
«Խնդրում եմ երաշխիք տվեք, որ անվտանգ կգան, մտնեն Ազգային ժողով»,- ասաց պատգամավորը։
Քաղաքացիներն արձագանքեցին, որ տալիս են այդ երաշխիքը։
«Երաշխավորում ենք իշխանության պատգամավորների խաղաղ մուտքն Ազգային ժողով»,- ասաց քաղաքացիներից մեկը։
Հիշեցնենք՝ քաղաքացիները սկսեցին նախ հավաքվել կառավարության մոտ այն պահից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ Ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել:
«Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ եւ մեր ժողովրդի համար»,- նշել էր վարչապետը։
Հարակից հրապարակումներ`
- Գլխավոր շտաբի պետը հանդիպել է ԲՀԿ, «Հայրենիք», ՀՅԴ կուսակցությունների ղեկավարների հետ
- Ռուբեն Մելիքյան. Փաշինյանի վերջին գրառումն ըստ էության քաղաքացիական պատերազմի կոչ է
- Փաշինյանը կրկին ուղիղ եթերում է
- Արա Զոհրաբյան. Նիկոլ Փաշինյանը լիազորված չէ ժողովրդի անունից նմանաբովանդակ փաստաթուղթ ստորագրելու
- Քաղաքացիները ծեծել են Արարատ Միրզոյանին
- Փաշինյանն ուղիղ եթերում է. Մեղավորներ է նշանակում իր ստորագրած հայտարարության համար
- Մարուքյանը՝ ԱԺ դիմաց հավաքված քաղաքացիներին. Խնդրում եմ չխոչընդոտել պատգամավորների մուտքը շենք
- Ցուցարարները պահանջում են Նիկոլ Փաշինյանին. «Տվեք մեզ դրան»
- Փաշինյանի, Պուտինի և Ալիևի հայտարարության տեքստը
- Քաղաքացիները հավաքվել են կառավարության մոտ. «Ժողովրդով կանգնենք ու ասենք, որ չենք համաձայնվում»
- Նիկոլ Փաշինյան. Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ եւ մեր ժողովրդի համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան