Անդրանիկ Թևանյան. Նիկոլ Փաշինյանը գիտակցաբա՞ր գնաց կապիտուլյացիայի, թե՞ այդպես ստացվեց
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը գրում է.
«Դավաճանության ու անմեղսունակության խորհրդանշականությունը
Շատ խորհրդանշական է, որ դավաճանական ու կապիտուլյացիոն ակտ ստորագրող Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետ դարձավ մայիսի 8–ին՝ Շուշիի ազատագրման օրը։
1992–ի մայիսի 8–ին մենք ազատագրեցինք Շուշին, իսկ 2018–ի մայիսի 8–ին սկիզբ դրվեց Շուշիի և ընդհանրապես ամեն ինչի հանձնմանը։
Եվ ս մեկ թվային խորհրդանշականություն։ 1–ին հանրապետությունն անկում ապրեց 1920–ին։ Ուղիղ հարյուր տարի անց պատմությունը կրկնվեց։
Հիմա մենք զրկվեցինք մայիսյան եռատոնից ու որևէ տոնից, քանզի Նիկոլ Փաշինյանի հետևողական ջանքերով հաղթողից վերածվեցինք պարտված ազգի, իսկ Հայաստանն ու Արցախի մնացորդները դարձան տարածք՝ պետության ձևական ատրիբուտներով։ Սա հրեշավոր մի ակտ էր, որին ունակ կարող էր լինել ամբոխն իր ամբոխավարով։
Փաստորեն, երբ Աննա Հակոբյանը հայտարարում էր, որ մեր զինվորները զոհվում են հանուն ոչնչի, մի բան գիտեր։ Երբ հրավիրում էր Մեհրիբանին Արցախ՝ մուղամ լսելու, մի բան գիտեր։ Հրավերն ընդունեցին ու եկան։ Թուրքերն արդեն Արցախում մուղամ են լսելու Դադիվանքի տարածքում, իսկ մենք կրկին մնալու ենք Դլե Յամանի տակ։
Սրանք «Հաղթելու ենք» կարգախոսի ներքո Հայաստանն ու Արցախը տարան կապիտուլյացիայի։ Ու այսքանից հետո դեռ լկտիություն ունեն հոխորտալու, աթոռից կառչած մնալու, քաղաքացիական պատերազմ հրահելու, այլ ոչ թե գետինը մտնելու, ծպտուն չհանելու և գոնե ինքնասպանության միջոցով մի փոքր մաքրվելու պատմության առաջ։
Եթե մենք այսքանից հետո էլ խելքի չգանք, չանջատենք ինքնաոչնչացման մեքենան ու չհասկանանք, որ երեկ հանձնվել է ավելին, քան գրված է կապիտուլյացիոն տեքստում ու մեզանից մեծագույն ճիգեր է պահանջվելու այս հողում ապրելու համար, ուրեմն արժանի ենք այն ճակատագրին, որը մեզ համար պատրաստել էին մեր թշնամիներն ու իրականացրեցին Նիկոլ Փաշինյանի ձեռքերով։
Միայն մեկ հարց է բաց մնում։ Նիկոլ Փաշինյանը գիտակցաբա՞ր գնաց կապիտուլյացիայի, թե՞ այդպես ստացվեց։ Այլ կերպ ասած՝ նա դավաճա՞ն է, թե՞ անմեղսունակ։ Չի բացառվում, որ երկուսը միասին»։
Հարակից հրապարակումներ`
- Իշխան Սաղաթելյան. 45 օր հայ զինվորը, կամավորը, շարքայինից մինչև գեներալ անձնուրաց կռվել են մեր հայրենիքի պաշտպանության համար
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Պետք է հենց հիմա սկսենք մտածել երկրի նոր իշխանության մասին
- Ալեն Ղևոնդյան. Ինչևէ։ Իրավիճակը պետք է փոխել
- Արման Ղուկասյան. Այս պահին անհրաժեշտ է ոչ միայն գնահատական տալ կատարվածին, այլև կանխել քաղաքացիական պատերազմը
- Վրթանեսյան. Այսօր՝ 1 տարի ու 7 ամիս անց տեսնենք, թե ուր հասան Նիկոլ Փաշինյանի՝ «նոր կետից սկսած» բանակցությունները
- Տիգրան Աբրահամյանը՝ Փաշինյանին. Չհամարձակվես բոլոր ուղղություններով տապալումներդ զինված ուժերի վրա բարդել
- Ավետիք Չալաբյան. ԱԺ-ն պետք է չեղարկի խայտառակ փաստաթուղթը ստորագրած պաշտոնյայի հետագա լիազորությունները
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան