Մեր տղաները չենթարկվեցին և չեն լքել դիրքերը. Արագած Ախոյան
ԱԺ շենքի դիմաց շարունակվում է Կառավարության հրաժարականի պահանջով բողոքի ակցիան։ Այսօր արցախյան ռազմաճակատից Երևան են հասել նաև պատերազմի մեկնարկից անմիջապես հետո կամավորագրված մարդիկ։ Նրանց շարքում էր նաև ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արագած Ախոյանը, որը առաջնագիծ էր մեկնել «Սև հովազների» հետ։
«Այսօր առավոտյան ժամը 9-ին եղել ենք մեր դիրքերում, ապա հերթափոխից հետո անմիջապես եկել ենք Երևան և հետ ենք գնալու։
Մեր տղաները չենթարկվեցին և չեն լքել դիրքերը»,- նշեց նա, ապա հայտարարեց.
«Ես ՀՀ հպարտ նախիր իշխանությանը ասում եմ, որ այլևս ժողովրդի անունից չխոսի, իր կտերն էլ ոչ ոք չի ուտելու։ Ես ամեն ինչ հասկանում եմ, բայց Նիկոլ Փաշինյանը թող հաթաթա չտա, նենց հաթաթա կտանք, որ ինքը կմոռանա ամեն ինչ, կմոռանա ՀՀ-ն։ Կոչ եմ անում բոլոր էն տղաները, որ տեսել են ամեն ինչ, կապվեն մեզ հետ և պատասխան պահանջեն այսօրվա նախիր իշխանությունից»։
Արագած Ախոյանը վստահեցրեց, որ իրենք՝ մարտերին մասնակցածները, տեսել են այն սցենարը, որ այսօր կա։
«Սա ռազմի դաշտի պարտություն չի, սա արտաքին քաղաքականության պարտություն է։ Երեկ զինվորը լաց էր լինում, ասում էր՝ գնամ հորս գերեզմանին ի՞նչ ասեմ՝ 30 տարի առաջ հերս զոհվեց, երեկ ախպերս զոհվեց, հիմա ես ո՞նց գնման, ի՞նչ ասեմ»,- ներկայացրեց կամավորը։
Դիտարկմանը, որ ըստ Արցախի նախագահի, եթե նման զիջում չլիներ, ապա ողջ Արցախը կկորսվեր, Արագած Ախոյանն արձագանքեց՝ թող շուտ մտածեին, և «էշ-էշ» չխոսեին արտաքին քաղաքականության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- «Չենք վնասի, թող գան». ԱԺ շենքի մոտ իմքայլականներին են սպասում
- Ավետիք Չալաբյան. ԱԺ-ն պետք է չեղարկի խայտառակ փաստաթուղթը ստորագրած պաշտոնյայի հետագա լիազորությունները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան