Քաղաքացիները ծեծել են Արարատ Միրզոյանին
Երևանում մի խումբ քաղաքացիները, որոնք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո դուրս էին եկել փողոց, ծեծել են ՀՀ Ազգային ժողղովի նախագահ Արարատ Միրզոյանին:
Ֆեյսբուքյան օգտատիրոջ հրապարակած տեսանյութում լսվում է, որ քաղաքացիները պահանջում են, որ նա հայտնի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը:
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ Ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել:
«Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ եւ մեր ժողովրդի համար»,- նշեկ էր վարչապետը։
Հայտարարությունից հետո քաղաքացիները հավաքվել են կառավարության դիմաց, կորտրել դռներն ու պատուհանները՝ ցանկանալով հանդիպել Ն. Փաշինյանի հետ։ Քաղաքացիների մի խումբ էլ հավաքվել է Ազգային ժողովի դիմաց։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանն ուղիղ եթերում է. Մեղավորներ է նշանակում իր ստորագրած հայտարարության համար
- Մարուքյանը՝ ԱԺ դիմաց հավաքված քաղաքացիներին. Խնդրում եմ չխոչընդոտել պատգամավորների մուտքը շենք
- Ցուցարարները պահանջում են Նիկոլ Փաշինյանին. «Տվեք մեզ դրան»
- Փաշինյանի, Պուտինի և Ալիևի հայտարարության տեքստը
- Քաղաքացիները հավաքվել են կառավարության մոտ. «Ժողովրդով կանգնենք ու ասենք, որ չենք համաձայնվում»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան