Արման Ղուկասյան. Այս պահին անհրաժեշտ է ոչ միայն գնահատական տալ կատարվածին, այլև կանխել քաղաքացիական պատերազմը
ՀԱՍԿ նախագահ Արման Ղուկասյանը ֆեսյբուքյան իր էջում տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Ստեղծված օրհասական իրավիճակում ես, որպես ՀՀ քաղաքացի և «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ, պարտավորված եմ հայտարարել հետևյալը.
Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված և հայկական պետականության գոյությունը հարցականի տակ դնող այս խայտառակ, հակահայ փաստաթուղթը չի կարող իրավական որևէ ուժ ունենալ, քանզի այն ստորագրվել է հայ ժողովրդից, հանրությունից թաքուն, առանց որևէ մեկի կարծիքը լսելու ու որոշումը կայացվել է առանց քաղաքական դաշտի որևէ ներկայացուցչի հետ խորհրդակցելու:
Այս պահին անհրաժեշտ է ոչ միայն միահամուռ ու հստակ գնահատական տալ կատարվածին, այլև կանխել քաղաքացիական պատերազմը, որը հստակ ուրվագծվում է, հատկապես երկրի վարչապետի պաշտոնը դեռևս պահպանող անձի վերջին հայտարարությունների ֆոնին:
Անհրաժեշտ է անցկացնել քաղաքական խորհրդակցություններ քաղաքական բոլոր ուժերի հետ, որպես արդյունք հստակ գնահատական տալ կատարվածին, ինչպես նաև նախաշնել այս ճակատագրական ճգնաժամից դուրս գալու ուղիներ»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան