«Հրապարակ». Արցախում կարծում են՝ Հայաստանում ինֆորմացված չեն
«Հրապարակ» թերթը գրում է. «Ուրբաթ օրը ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների հետ: «Քննարկել ենք ստեղծված իրավիճակը և դրանից բխող հնարավոր քաղաքական որոշումների կայացման հետ կապված հարցեր»,- Ֆեյսբուքում գրել էր նա։
Հանդիպման մասնակիցներից տեղեկացանք, որ իրավիճակն են քննարկել։ Թե կոնկրետ ինչ է առաջարկել նախագահը, չենք կարող ներկայացնել, սակայն բավականին ծանր խոսակցություն է տեղի ունեցել։ ՀՅԴ-ականներն ու Վիտալի Բալասանյանի պատգամավորները կարծիք են հայտնել, որ քաղաքական ղեկավարությունը բանակցությունները վերսկսելու և պատերազմը դադարեցնելու ակտիվ ջանքեր պետք է գործադրի։
ՀՅԴ-ականներն առաջարկել են Արցախի խորհրդարանականներից խումբ ձևավորել, գալ Հայաստան, հանդիպել վարչապետ Փաշինյանի, ԱԺ իրենց գործընկերների հետ, անձամբ ներկայացնել իրավիճակը, քննարկել իրավիճակից ելքեր։ Նրանք տպավորություն ունեն, որ Հայաստանում ինֆորմացիան սխալ է զեկուցվում, և իշխանությունը լիարժեք տեղեկացված չէ, թե ինչ է կատարվում Արցախում։ «Հայաստանից շատերն են ինձ զանգում, քիչ առաջ էլ ինձ զանգել և ասում էին՝ ամեն ինչ լավ է, դուք տեղյակ չեք»,- մեր լրագրողի հետ զրույցում ասել է «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը։
Սակայն Արայիկ Հարությունյանը մերժել է խորհրդարանականների առաջարկը՝ ասելով, որ ամեն բան կարգին է, իրենք սխալվում են՝ Հայաստանում լիարժեք պատկերացնում են իրավիճակը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում