Գլխավոր շտաբի պետը հանդիպել է ԲՀԿ, «Հայրենիք», ՀՅԴ կուսակցությունների ղեկավարների հետ
«Հայրենիք» կուսակցությունը հայտնում է.
«Սիրելի հայրենակիցներ,
Գլխավոր շտաբի պետը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունների ղեկավարների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը։ Մասնակիցները կարևորել են մեր երկրի կայունությունը, պետությունը ցնցումներից զերծ պահելը։
Կոչով դիմում ենք մեր ժողովրդին՝ հորդորում պահպանել հանդարտություն և հանգստություն․ մենք դեռ պատերազմի մեջ ենք։
Քաղաքական կուսակցություններն իրենց անվերապահ աջակցությունն են հայտնում Հայաստանի զինված ուժերին, Արցախի պաշտպանության բանակին։
Քաղաքական ուժերը նաև իրենց հերթին վստահեցնում են, որ՝ խորհրդակցելով գործընկեր կուսակցությունների հետ, առաջիկա ժամերին հանդես կգան առկա իրավիճակի լուծման առաջարկներով»։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Մելիքյան. Փաշինյանի վերջին գրառումն ըստ էության քաղաքացիական պատերազմի կոչ է
- Փաշինյանը կրկին ուղիղ եթերում է
- Արա Զոհրաբյան. Նիկոլ Փաշինյանը լիազորված չէ ժողովրդի անունից նմանաբովանդակ փաստաթուղթ ստորագրելու
- Փաշինյանն ուղիղ եթերում է. Մեղավորներ է նշանակում իր ստորագրած հայտարարության համար
- Ցուցարարները պահանջում են Նիկոլ Փաշինյանին. «Տվեք մեզ դրան»
- Նիկոլ Փաշինյան. Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ եւ մեր ժողովրդի համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան