Ցանկացած տևական պայմանավորվածություն պետք է հաշվի առնի Հայաստանի շահերը․ Ելիսեյան պալատ
Ելիսեյան պալատն այսօր հայտարարել է, որ ուսումնասիրում է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հրադադարի ռեժիմի կետերը, բայց նշել, որ ցանկացած տևական պայմանավորվածություն անհրաժեշտ է, որ հաշվի առնի Հայաստանի շահերը։ Այս մասին գրում է Reuters-ը։
Ըստ Ելիսեյի, Փարիզն ակտիվորեն շարունակում է իր խորհրդակցությունները Ռուսաստանի հետ` տևական համաձայնության հասնելու համար, որը կպահպանի և կհարգի Հայաստանի շահերը, որին նա շարունակում է աջակցել:
«Ֆրանսիան վճռականորեն կոչ է անում Թուրքիային՝ վերջ տալ Լեռնային Ղարաբաղի շուրջ իր սադրանքներին, ցուցաբերել զսպվածություն և չձեռնարկել ոչինչ, ինչը կխաթարի կողմերի միջև երկարաժամկետ համաձայնագրի բանակցման հնարավորությունը», - հայտարարել է Ելիսեյան պալատը:
Հիշեցնենք, որ ԵՄ ներկայացուցիչն էլ հայտնել էր, որ Եվրամիությունը վերլուծում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման հետևանքները։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան