Թուրքիայում քրդամետ կուսակցությունը պահանջում է Էրդողանի հրաժարականը
Թուրքիայի ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) կենտրոնական գործադիր խորհուրդը հաղորդագրությամբ անդրադարձել է նախօրեին Թուրքայի ֆինանսների ու գանձապետարանի նախարար, նախագահ Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաքի պաշտոնանկությանը։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Նշվում է, որ Ալբայրաքի հապճեպ հրապարակած հրաժարականի որոշումը վառ ապացույցն է այն բանի, թե որքան խորն է ճգնաժամը Թուրքիայում։
Քրդամետ կուսակցության դիտարկմամբ՝ Թուրքիայի ճգնաժամի պատասխանատուն երկրի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանն է։
«Էրդողանի և իր կառավարության կազմի միակ լավությունը Թուրքիայի համար կլինի այն, որ նրանք հրաժարական տան։ Կոչ ենք անում Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրաժարական տալ։ Թուրքիային փրկության տանող միակ ճանապարհը անհապաղ ընտրությունների կազմակերպումն է, որին պատրաստ է HDP-ն»,-նշված է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան