Ակցիա չկա, սակայն ոստիկաններն ամուր պատ կազմած հսկում են Կառավարության շենքը
Կառավարության շենքի մոտ այս պահի դրությամբ ցույցեր չեն ընթանում։ Ընդհանուր առմամբ այս պահին իրավիճակը հանդարտ է։
Միայն մի կին՝ ««Մարտի մեկի» զոհերին փոխհատուցում կա, կորոնավիրուսի զոհերին՝ ոչ» գրառմամբ պաստառը ձեռքին իրականացնում է իր բողոքի ակցիան։
Այնուամենայնիվ, ցուցարարների գրեթե բացակայությունը չի խանգարում, որ ոստիկանները մեծ պատով պաշտպանեն Կառավարության շենքը։
Ավելին, տարածքում տեղակայված են ոստիականական մեքենաներ, որպեսզի անհրաժեշտության դեպքում ուժերի համալրում լինի։
Հիշեցնենք, որ երեկ գիշեր Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիաներ էին ընթանում, քաղաքացիները փնտրում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ցույցերի ընթացքում նրանք կոտրել էին Կառավարության շենքի ապակիները։
Հարակից հրապարակումներ`
- Սամվել Բաբայան. Շտապելով ՀՀ Կառավարություն՝ փորձեցի կանխել ազգային աղետը, խաթարել դավաճանական գործընթացը
- Քաղաքացիները հավաքվել են կառավարության մոտ. «Ժողովրդով կանգնենք ու ասենք, որ չենք համաձայնվում»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին