Այս իրավիճակից ելքի համար պետք է քաղաքացիական խորհուրդ ստեղծել. Կոմանդոս
«Այսօր, քան երբևէ, հայ ժողովրդի ճակատագիրը առկախված է. մենք պարտավոր են պահպանել պետական կառավարման համարկարգի կայունությունը»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց գեներալ-մայոր, արցախյան ազատամարտի հերոս, Շուշիի ազատագրման հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)։
Նա վստահեցրեց, այս պահին խիստ կարևոր է պետականության կայուն պահպանումը։
«Մենք իրավունք չունենք էմոցիաներին տրվելու, և թույլ տալու քայլեր, որոնք ավելի կբարդացնեն ընթացիկ իրավիճակը։ Ես տեսնում եմ հնարավորոյթուն, որ կարող են միավորել մեր քաղաքական, մտավորական և հասարակական առողջ ուժերը՝ այս ծանր իրավիճակից ելք գնտելու համար»,- նշեց նա։
Տեր-Թադևոսյանը նշեց, որ ինքը որևէ քաղաքական ուժի հետ կապ չունի, ինքը սովորական սպա է, ով պատիվ է ունեցել իր պարտքը կատարել հայրենիքի նկատմամբ. «Ես չեմ հետապնդում որևէ քաղաքական և անձնական շահ։ Ես կարծում եմ, որ այս իրավիճակից ելքի համար պետք է քաղաքացիական խորհուրդ ստեղծել, որտեղ ներգրավված կլինեն հանրային ճանաչում ունեցող անձինք՝ մտավորականներ, հասարակական և քաղաքական գործիչներ. մարդիկ որոնց հավատում է հասարակությունը»։
Կոմանդոսը հայտնեց, որ ինքը կարող է համակարգել այդ խորհրդի կազմավորման աշխատանքները։ Գեներալ-մայորը տեղեկացրեց, որ քաղաքացիական խորհուրդը կգործի Արշակունյաց 5 հասցեում։
Հարակից հրապարակումներ`
- Իշխանական պատգամավորը՝ Փաշինյանին. Չասացիք, ինչո՞ւ
- Ոչ ոք չի մարսելու թափված արյունը, Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա. Արման Աբովյան
- Եթե այդ տեմպերով շարունակվեին մարտական գործողությունները, օրերի ընթացքում մենք պիտի կորցնեինք ամբողջ Արցախը. Արայիկ Հարությունյան