Հայր Ասողիկ աբեղա Կարապետյան. Միջոց գտնենք և մեզանից նենգաբար գողացված հող Հայրենիի մասունքները պահպանենք
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը գրում է.
«Մշակույթի գործիչներ, արվեստաբաններ ու արվեստագետներ, Ձեզ եմ դիմում՝ ձա՛յն հանեք, ի մի՛ եկեք, որ այս համատարած ապաշնորհների մեջ Արցախի մեր մշակութային ժառանգության հերթական, ծրագրված ոճիրը կանխենք:
Ընտիր Անձ-Տաճարներն ընկան գիտակցյալ մահով, գոնե հինավուրց տաճարներն ու հուշարձանները փրկենք խոնարհումից, անհետ ոչնչացումից..
Արևմտյան Հայաստանում, Նախիջևանում և Հայոց հյուսիսային կողմերում կործանվեցին բազում գանձեր...
Ջանք գործադրենք, միջոց գտնենք և մեզանից նենգաբար գողացված հող Հայրենիի մասունքները պահպանենք:
Պարտ է մեզ ի մի ժողովվել և գործել. մենք էլ չլինենք ապաշնորհներ ու հուդաներ:
Հիշեցեք, որ մեր աստվածախոս խիղճը մեզ չի՛ խնայելու. սոսկալիորեն խողխողելու է, որը շարունակվելու է հավիտյանս»:
Հարակից հրապարակումներ`
- Դու ինձնից հարցրել ե՞ս, որ ստորագրել ես Դադիվանքը քո մի ստորագրությունով հանձնես թուրքերին. Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյան
- Գարեգին Երկրորդ. Կոչ ենք ուղղում ՀՀ և Արցախի իշխանություններին անհապաղ հիմնավոր և սպառիչ բացատրություններ ներկայացնելու մեր ժողովրդին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան