Բոլորս դեպի Ազատության հրապարակ․ Արթուր Ղազինյան
«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ռազմական դրությունը Հայաստանում փաստացի այլևս չի գործում, քանի որ երեկ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Հայկական 2 պետությունների ԱՆՎԵՐԱՊԱՀ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՆ:
Ռազմական դրության իրավական ռեժիմը կրում է խիստ ֆորմալ, անբովանդակ և անիմաստ բնույթ և նպատակ ունի որպես ռեպրեսիվ գործիք ծառայել հանրային արդարացի ցասումը զսպելու հարցում:
Քանի որ Հայաստանում ներկայումս ՉԿԱ ԼԵԳԻՏԻՄ իշխանություն, որը ի զորու է իրավական առումով չեղարկել ռազմական դրությունը, ապա ոստիկանությանը հորդորում եմ ապահովել վաղվա հանրահավաքի բնականոն և խաղաղ ընթացքը:
ԲՈԼՈՐՍ ԴԵՊԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին