Ռուբեն Մելիքյան. Փաշինյանի վերջին գրառումն ըստ էության քաղաքացիական պատերազմի կոչ է
ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը գրում է,
«Որպես իրավապաշտպան՝ խստորեն դատապարտում եմ Ն.Փաշինյանի վերջին գրառումը։ Այն ըստ էության քաղաքացիական պատերազմի կոչ է։
ՀԳ. Հարգելի քաղաքական ուժեր, հարգելի 17: Դուք վերջին պահին փորձում էիք պատասխանատվություն ստանձնել ու փոխել ընթացքը ազգային աղետի։ Խնդրում եմ, նորից ստանձնեք պատասխանատվություն, խոսեք մարդկանց հետ, փորձեք դադարեցնել այս մղձավանջը, փորձեք վերականգնել Սահմանադրական կարգը»։
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.
«Բոլոր այն քաղաքացիներոն, ովքեր կապ չունեն ջարդարարների հետ խնդրում եմ գնալ տուն։
Բոլոր այն քաղաքացիներին, ովքեր հավատում են ինձ եւ հավատում են մեզ՝ խնդրում եմ պատրաստվել պայքարի։
Հանկարծ վայրկյան անգամ չկասկածեք՝ որ որեւէ անազնիվ բան չենք արել, որեւէ գործարքի չեմ գնացել եւ գործել եմ այնպես, որ ունենամ բոլոր հարցերի պատասխանները եւ մաքուր լինեմ հայրենիքիս, ժողովրդի առաջ։ Այս ծանր պահին պիտի կանգնենք կողք-կողքի՝ ընդդեմ սերմնացու գողացող մկների։
Պղտոր ջրում ձուկ որսացողներ՝ դեռ կխոսենք»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան