Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղ է ուղարկել 2 հազար խաղաղապահ
Ռուսաստանը «Իլ -76» ռազմա-տրանսպորտային ինքնաթիռներով Լեռնային Ղարաբաղ է ուղարկել 1960 խաղաղապահ և 470 սարքավորում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողներին հայտնել են Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունում:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմը և ռազմական գործողությունների դադարեցումը վերահսկելու համար Ռուսաստանի Դաշնության 1,960 զինծառայողից, 90 զրահամեքենայից և 380 միավոր ավտոմեքենայից ու հատուկ տեխնիկայից բաղկացած խաղաղապահ զորակազմ է տեղակայվելու»,- հայտնել են նախարարությունից:
Պաշտպանության նախարարությունը հավելել է, որ խաղաղապահներին Իլ -76 ռազմա-տրանսպորտային ինքնաթիռներով տեղափոխում են Ուլյանովսկի օդանավակայանից: Կոնտինգենտի միջուկը լինելու է Կենտրոնական ռազմական շրջանի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումները:
Ինչպես հայտնել են նախարարությունից, ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրերի կատարումը վերահսկելու համար Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Հայաստանը ու Լեռնային Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքի երկայնքով կտեղակայվեն ռուսական դիտակետեր: Խաղաղապահ գործողության հրամանատարությունը կտեղակայվի Ստեփանակերտ քաղաքի տարածքում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան