Սամվել Բաբայան. Շտապելով ՀՀ Կառավարություն՝ փորձեցի կանխել ազգային աղետը, խաթարել դավաճանական գործընթացը
Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը գրում է.
«Ա'զգ հայոց,
Ժամեր առաջ տեղեկացա, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահների հետ համատեղ ստորագրել է այլևս բոլորիդ ծանոթ հայտարարություն։
Շտապելով ՀՀ Կառավարություն՝ փորձեցի կանխել ազգային աղետը, խաթարել դավաճանական գործընթացը, սակայն Արցախի Հանրապետության նախագահի համաձայնությամբ հրապարակվեց հայտարարությունը։
Զերծ մնալով հայտարարության տեքստի որակումներից' նշեմ, որ բազմիցս ՀՀ և ԱՀ ղեկավարությանը մատնանշել եմ իրավիճակի ելքը, առաջարկել ռազմավարական լուծումներ և առաջարկություններ, սակայն դրանք մշտապես շրջանցվել են' հիշեցնելով խորհրդականի իմ կարգավիճակը։ Նույն կարգավիճակի գործառութային պարտականությունների սահմանափակումներով էր պայմանավորված նաև իմ լռությունը, մասնավորապես պատերազմի առաջին օրվա իմ ճեպազրույցի արդյունքում ստեղծված իշխանական թպրտոցը։
Սիրելի' հայրենակիցներ,
Հավատացնում եմ ձեզ, որ անգամ հիմա, այս պայմաններում մեր արժանապատվությունը փրկելու հույս դեռ կա...»։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանի, Պուտինի և Ալիևի հայտարարության տեքստը
- Քաղաքացիները հավաքվել են կառավարության մոտ. «Ժողովրդով կանգնենք ու ասենք, որ չենք համաձայնվում»
- Արայիկ Հարությունյան. Ես տվել եմ իմ համաձայնությունը
- Նիկոլ Փաշինյան. Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ եւ մեր ժողովրդի համար
- Միքայել Մինասյան. Ստորագրեց. 7 շրջանները տվեց
- Սամվել Բաբայանը ժամանեց կառավարության շենք
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին