Լիքը մարդ ծափ է տալիս, հավանության արժանացնում՝ ավտոմատ մտնում իր փայ պատասխանատվության տակ․ Տ․ Աբրահամյան
«Մեկ է՝ ինձ թվում է, որ մեր հանրության մի հատված դեռ տաք է, մինչև վերջ չի գիտակցում ստեղծված իրադրության ողջ վտանգավորությունը»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։
«Նայում ես՝ մարդը ասում է ամեն ինչ վատ սցենարով է գնացել, ցավոտ, ծանր որոշում եմ կայացրել և այլն, մարդիկ մտնում սրտիկում, լայքում են։
Նույնը վերաբերվում է հիմնավորումներին։ Ինչ էլ հիմնավորես, փաստաթղթում չկա մի կետ, որտեղ մեր համար վտանգավոր դրույթ, ձևակերպում չկա։
Բայց պարզվում է, որ լիքը մարդ ծափ է տալիս, հավանության արժանացնում՝ ավտոմատ մտնում իր փայ պատասխանատվության տակ՝ չգիտեմ, չգիտակցելով, չհասկանալով։
Լավ, ո՞նց կարա սենց լինի։ Ո՞նց մարդկությանը բերենք սթափության դաշտ, ո՞նց։ Ախր, սրա հետևանքները այսօր, վաղը, մի տարի հետո չի ավարտվելու, հասկացեք»․- գրել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան