Տիգրան Աբրահամյան. Ում թվում է, թե մեր կռիվն ավարտվել է՝ չարաչար սխալվում է
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Այն մարդիկ, ովքեր գիտակցաբար, ոչ գիտակցաբար թիրախավորել զինված ուժերը, մի շատ կարևոր բան պետք է իմանան։
Առաջիկայում բանակը հսկայածավալ խնդիր ունի. ռեֆորմներից՝ վերակազմավորումներ, նոր դիրքավորումից՝ ինժեներական աշխատանք,,, շարունակելի։
Ում թվում է, թե մեր կռիվն ավարտվել է՝ չարաչար սխալվում է։
Ես չգիտեմ, թե մեր երկրում քաղաքական պրոցեսները ինչ հունով կընթանան, բայց ես մի բան գիտեմ՝ պետք է առավելագույնս համախմբել բանակի շուրջ՝ կարճ ժամկետում լուծել նոր իրադրության պայմաններում առաջ եկած նոր մարտահրավերները։
Անելիքները շատ շատ են լինելու, շատ բարդ, բայց պետք է օպերատիվ լուծումներով կարգավորումներ տանք»։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյանը՝ Փաշինյանին. Չհամարձակվես բոլոր ուղղություններով տապալումներդ զինված ուժերի վրա բարդել
- Տիգրան Աբրահամյան. Պատասխանատվությունից փախնելու շքերթ է
- Տիգրան Աբրահամյան. Ցանկացած փոխանցվող տեղեկատվություն պետք է լինի հավասարակշռված
- Յուրաքանչյուրս պարտավոր ենք ընդմիշտ լինել պատերազմում զոհվածների ընտանիքների կողքին. Տիգրան Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան