Փաշինյանի, Պուտինի և Ալիևի հայտարարության տեքստը
Կրեմլի կայքում ներկայացված է հայտարարությունը, որը նոյեմբերի 9-ին ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որով հայտարարվում է նոյեմբերի 10-ին մոսկովյան ժամանակով 00։00-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին։
«Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Լեռնային Ղաաբաղի շփման գծի երկայնքով և այն միջանցքի երկայնքով, որը կապում է Լեռնային Ղարաբաղի Հայաստանի հետ տեղակայվում են ՌԴ խաղաղապահներ։
Ներքին տեղահանվածներն և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո: Իրականացվում է ռազմագերիների, պահվող այլ անձանց և զոհերի մարմինների փոխանակում։
Ապաշրջափակվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է այդ թվում ՌԴ սահմանապահ ծառայության մարմինների աջակցությամբ։
Ելնում ենք նրանից, որ ձեռք բերված պայմանավորվածություններն անհրաժեշտ պայմաններ կստեղծեն ԼՂ շուրջ ճգնաժամի երկարաժամկետ և լիաֆորմատ կարգավորման համար հիմնված արդարության, հայ և ադրբեջանցի ժողովուրդների շահերի վրա»,- նշված է հայտարարությունում։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքացիները հավաքվել են կառավարության մոտ. «Ժողովրդով կանգնենք ու ասենք, որ չենք համաձայնվում»
- Նիկոլ Փաշինյան. Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ եւ մեր ժողովրդի համար
- Միքայել Մինասյան. Ստորագրեց. 7 շրջանները տվեց
- Միքայել Մինասյան. Ստորագրեց… չհասցրեցինք
- Միքայել Մինասյան. Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել հողերի հանձնման մի խայտառակ փաստաթուղթ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան