Քաղաքացիները ԱԺ-ում պահանջում են խորհրդարանի նիստի գումարման միջոցով չեղյալ հայտարարել հրադադարի համաձայնագրի
ԱԺ դահլիճում գտնվող քաղաքացիներին միացավ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը: Դիմելով ներկաներին՝ Եղիազարյանը հայտարարեց, որ հախուռն քայլերով ոչ մի բանի չեն հասնելու և ժողովրդին պառակտելու են: Վերջինս կոչ արեց երկու ժամ տալ պատգամավորներին, որպեսզի գան ԱԺ և պահանջեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
«Արաբո» ջոկատի հրամանատարը նաև հայտարարեց, որ իշխանությունները չեն կռվել և զինվորին 45 օր թողել են բախտի քմահաճույքին:
«Կամք» հասարակական նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանը հայտարարեց, որ դահլիճում գտնվողներն են ներկայացնում ժողովրդի իշխանությունը և առաջարկեց ներկաներով քվերակության դնել ու չեղյալ հայտարարել ստորագրված հրադադարի պայմանագիրը: Ներկա քաղաքացիները միաձայն դրական արձագանքեցին կոչին:
Հայտարարելով, որ վարչապետը վրեժխնդրության կոչէր է արել, Չախալյանը շեշտեց, որ հայը հայի հանդեպ վրեժխնդրության հարց չունի, պետք է չգնալ դրան և ամեն գնով ամուր պահել զինվորների թիկունքը:
«Որպեսզի այդ ապազգային ծրագիրը չիրականանա՝ շատ կարևոր է որպեսզի պահպանենք կայունությունը»,- հայտարարեց Վահագն Չախալյանը և կոչ արեց շարունակել պայքարը, բայց չվնասել ԱԺ գույքը:
Ներկաները որոշեցին, որ պետք է գումարվի ԱԺ նիստ վերոհիշյալ պահանջները բավարարելու համար և դուրս եկան ԱԺ շենքի դիմաց, որտեղ շարունակում են ակցիան և սպասում պատգամավորներին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան