Եվս 12 ինքնաթիռ խաղաղապահներ են բերվել Ռուսաստանից
Ռուս խաղաղապահներով լի ևս 12 Ил-76 ինքնաթիռներ են վայրէջք կատարել Հայաստանում։ ՌԴ ՊՆ պաշտոնական հաղորդագրությունը տարածել են ռուսական ԶԼՄ-ները։
Նշվում է, որ Հայաստան է բերվել մոտ 200 զինծառայող, զրահամեքենաներ, կապի միջոցներ և այլն։
Ավելի վաղ Հայաստան էին ժամանել խաղաղապահ ուժերի հրամանատարները։
Հիշեցնենք, որ հայկական տարածքներն Ադրբեջանին հանձնելու եռակողմ հայտարարության համաձայն, որի ներքո ստորագրել է Նիկոլ Փաշինյանը, նախատեսվում է ռուս խաղաղապահների տեղակայում Լեռնային Ղարաբաղում։
Հարակից հրապարակումներ`
- Զախարովան՝ ռուս-թուրքական կենտրոնի մասին
- Լեռնային Ղարաբաղում կտեղակայվեն միայն ռուս խաղաղապահներ. ՌԴ ԱԳՆ
- Խաղաղապահներով ութերորդ ինքնաթիռը Ռուսաստանից թռավ Ղարաբաղ
- Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղ է ուղարկել 2 հազար խաղաղապահ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան