«Իրատես». Իշխանությունը ցանկանում է քրեականացնել ազատ խոսքը, բայց չգիտի՝ ում ձեռամբ
«Իրատես» թերթը գրում է. «Իշխանությունը ցանկանում է նոր «օյին խաղալ» լրատվամիջոցների ու, առհասարակ, բոլոր նրանց գլխին, ովքեր այս օրերին կհանդգնեն իրենց տեսակետն արտահայտել: Անունը դնում են «խուճապ տարածել» կամ «հասարակության մեջ ընկրկրող տրամադրություններ տարածել» ու հրահանգում՝ լռեցնել բոլոր «օրինազանցներին»:
Հայաստանում ռազմական դրություն հայտարարելուց ի վեր գործող օրենքը, որ 700 հազար դրամի տուգանք էր նախատեսում, օրենսդիրների ձեռամբ շուտով հնարավոր է քրեականացվի: Շրջանառվող լուրերի համաձայն՝ օրենք գրողները կարծիք արտահայտողների ու «ներքին պառակտում» մտցնողների համար նախատեսում են չլսված պատիժ՝ տուգանք աշխատավարձի 2000-ապատիկի չափով: «Ովքե՞ր են «պատմական» այդ օրինագծի հեղինակները, ի՞նչ հիմնավորում են գրել նախագծում»,- հարցրինք «Իմ քայլի» պատգամավորներից մեկին: «Ո՞վ գիտի, միայն լսել ենք, որ նման նախագիծ են բերելու, բայց թե ով է հեղինակը, հայտնի չէ: Կարճ ասած՝ «անունը կա, ամանում չկա» իրավիճակ է. ո՛չ նախագիծը կա, ո՛չ զեկուցողը»,- նշեց վերջինս»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում