Ոչ ոք չի մարսելու թափված արյունը, Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա. Արման Աբովյան
«Ոչ ոք չի մարսելու թափված արյունը, հաստատ ոչ ոք չի մարսելու»,- այսօր խոհրդարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։
Նրա խոսքով, եթե քաղաքացիները ցանկանում են հասնել ինչ-որ հանգուցալուծման, ապա պետք է քայլերի տրամաբանությանը հետևել։ Նա մանրամասնեց, որ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը գրիշերը ժամը երեքին եղել է խորհրդարանում, և քայլերի համակարգը ուսումնասիրել։
«Մեր պատգամավորներն արդեն ստորագրահավաք են արել, կարծում եմ՝ ԼՀԿ-ն էլ կստորագրի, և դրանից հետո խորհրդի նիստ կգումարվի ու արտահերթ նիստ կհրավիրվի։ Մեզ համար կարևոր է, որ յուրաքանչյուր քայլ արդյունք ունենա։ Այդ արտահերթ նիստում մենք պետք է բարձրացնենք Կառավարության հրաժարականի հարցը. Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։ Հարցն այն է, որ այսօր գոյություն ունի մի իրավիճակ, որի ընթացքում 45-օրյա պատերազմը բերեց տոտալ խայտառակության։ Մենք հասկացանք մի բան, որ այս իշխանությունն ի զորու չէ և չի կարող լուծել հարցերը»,- ներկայացրեց պատգամավորը։
Հարցին, թե ո՞վ կարող է լուծում տալ, Արման Աբովյանը պատասխանեց, որ ինքը իշխանության ներկայացուցիչ չէ.
«Երբ դու փնտրում ես ինչ-որ լուծում, պետք է լծակ ունենաս՝ այն գտնելու համար։ Տրամաբանակա՞ն է։ Հիմա այդ լծակն ունի միայն իշխանությունը։ Դու, լինելով ընդդիմություն, չունես որևէ լծակ։ Եթե տեղյակ եք, մի ամիս է՝ գոռում ենք ու ասում՝ ԱԽ նիստ գումարի, լսենք ու տեսնենք ՝ ինչ է կատարվում։ Երեկվա նախորդ օրն էլ դիմեցինք, ասացինք՝ բան չենք ուզում, ցավդ տանենք, ասա՝ ինչ է կատարվում»։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Արցախի ղեկավարությունը խնդիր է ներկայացրել, որ ժամ առաջ, րոպե առաջ պետք է կանգնեցնել պատերազմը
- Եթե այդ տեմպերով շարունակվեին մարտական գործողությունները, օրերի ընթացքում մենք պիտի կորցնեինք ամբողջ Արցախը. Արայիկ Հարությունյան
- Փաշինյան. Վարչապետի կեցավայրից գողացել են համակարգիչ, ժամացույց, օծանելիք, վարորդական իրավունք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան