«Հրապարակ». Շուշիի հետ կապված, պատերազմական տեղեկատվության միակ փոխանցող Արծրուն Հովհաննիսյանն անցել էր ընդհատակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ, երբ ամբողջ երկիրը շունչը պահած տեղեկատվության էր սպասում` Շուշիի հետ կապված, պատերազմական տեղեկատվության միակ փոխանցող Արծրուն Հովհաննիսյանն անցել էր ընդհատակ։ Ապա տեղեկություն տարածվեց, թե նա «Էրեբունի» հիվանդանոցում է, իբրև թե ինքնազգացողությունը վատացել է։
Հիվանդանոցից մեր աղբյուրը նշեց, որ նա ոչ մի ախտանշան չունի, հավանաբար՝ թաքնվում է, որ հանրությանը ստիպված չլինի վատ լուրեր հաղորդել և պատասխան տալ, թե ինչու էր այսքան ժամանակ թյուրիմացության մեջ գցում մարդկանց: Ինֆորմացիան փորձեցինք ճշտել «Էրեբունի» ԲԿ խոսնակ Շուշան Հունանյանից, ով ասաց. «Այդ տեղեկությունը չեմ մեկնաբանում», և խորհուրդ տվեց դիմել ՊՆ։ Երեկոյան ժամը 22։00-ին ՊՆ անունից հանդես եկավ մեկ այլ ներկայացուցիչ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին