Պարո՛ն Փաշինյան, դու քայլեցիր մեր տղաների արյան վրայով. ակցիայի մասնակից
ԱԺ շենքի մոտ շարունակվում է ՀՀ Կառավարության հրաժարականի պահանջով բողոքի ակցիան։ Մասնակիցները պնդում են՝ «Արցախի հողը Ադրբեջանին հանձնողը» րոպե անգամ չպետք է մնա երկրի ղեկին։
Ակցիային մասնակիցներից մեկը նշեց, որ Արցախը Հայաստանի դարպասն է, ապա մեջբերեց Մոնթե Մելքոնյանի խոսքը՝ եթե կորցնենք Արցախը, ապա կշրջենք մեր պատմության վերջին էջը։
«Ես եկել եմ Արցախի սահմանից և պահանջում եմ, որ ժամ առաջ այս փաստաթուղթը հօդս ցնդի։ Մենք հող չունենք հանձնելու, Արցախը Հայաստանի դարպասն է։ Այսօր զոհասեղանին դրված է մեր լինել չլինելու հարցը։ Ամոթ ձեզ, պարոն Փաշինյան, ես ամաչում եմ Ձեզ պարոն ասելուց։ Դու քայլեցիր մեր տղաների արյան վրայով։
Աննա, գնացել ես սահման, այդ որտեղի՞ց ես ինտերնետ մտնում, մեր Արցախում լույս չկա։ Ձեզ համար կյանքը լայքերով ու լայվերով է, դուրս եկեք և ասեք՝ ինչու եք այդ թուղթը ստորագրել, ինչ եք մտածել։ Նա եկել է հողը հանձնելու, և մենք չենք լռելու»,- վստահեցրեց ակցիայի մասնակիցը։
Մեկ այլ քաղաքացի էլ պնդեց, որ ժողովուրդը պետք է որոշեր Արցախի ճակատագիրը, և որևէ պարագայում այդ հողը հանձնելու պայման չէր կարող լինել։
«Հենց հիմա պիտի սկսենք հավաքվելը, ժողովուրդ։ Պետք է սկսենք մեր պայքարը»,- պնդեց նա։
Բացի այդ, ակցիայի մասնակիցները նշեցին, որ իրենց հետ ԱԺ դիմաց կան պրովոկատորներ, որոնք փորձում են ամեն կերպ լարվածություն մտցնել։
«Մենք կոչ ենք անում, որ առանց բախումներ, առանց որևէ այլ բանի իրականացնենք մեր ակցիան։ Թող մեզ վարչապետն իր լայվերով չմեղադրի, քանի որ ինքը միշտ իր լայվերում բացատրություններ է տվել, հիմա ոչինչ չի անում։ Հիմա կոչ ենք անում խաղաղ ակցիա իրականացնել, մենք բոլորս հայ ենք, ոչ ոքի մազը չի ծռվի, թող գան ու մեր հարցին պատասխանեն։ Էսքանից հետո մենք իրավունք ունենք պատասխան ստանալու։ Մենք չենք ուզում քաղաքական դիվիդենտ շահել, մենք ուզում ենք բացատրություն ստանալ»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Մի դավաճանին հանենք, մյուսի՞ն բերենք, պետք է ղեկը բանակին տանք. ակցիայի մասնակից
- «Չենք վնասի, թող գան». ԱԺ շենքի մոտ իմքայլականներին են սպասում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան