Հայ ժողովրդի վաղվա օրն է վտանգված. միացեք մեզ. Արծվիկ Մինասյան
«Սիրելի հայրենակիցներ, մենք՝ ձեր հետ միասին վերականգնում ենք հայ ազգի արժանապատվությունը, մենք ձեր հետ միասին պետք է պահանջենք խաղաղ, անցնցում, անարյուն իշխանափոխություն»,- այսօրվա հանրահավաքի ընթացքում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը։
Նա, դիմելով ՀՀ ոստիկանապետին և ոստիկանությանը, նշեց, որ սա Հայաստանի հպարտ ժողովրդի արժանապատվության արդար պայքարն է։
«Դուք պետք է կանգնեք մեր կողքին։ Դուք չպետք է արգելեք հայ ժողովրդի արդար կամքի իրականացումը։ Ես դիմում եմ ԱԱԾ աշխատակիցներին՝ միացեք մեզ, միացեք մեր ժողովրդին, միացե՛ք մեր ազգին, միացեք որդեկորույս մայրերի պահանջներին, միացեք, որ մենք կարողանանք փրկել մեր՝ այսօր զոհասեղանին դրված հայրենիքը։ Հայ ժողովրդի վաղվա օրն է վտանգված։ Եթե արժանապատվություն կա, եթե դուք ձեր ուսադիրների տերն եք, խնդրում եմ, միացեք մեր պահանջին»,- ասաց Արծվիկ Մինասյանը։
Ըստ նրա, բոլոր քաղաքացիները պետք է գան Ազատության հրապարակ, պետք է միանան Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին.
«Բոլորդ պահանջեք, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հեռանա, որպեսզի նա վայր դնի այն իրավունքները, որը նվաճել է ձեզնից։ Նա իրավունք չունի այլևս Հայաստանը ղեկավարելու։ Նիկոլ, հեռացիր»։
Հարակից հրապարակումներ`
- Թողնում ենք տարածքն ու գնում տներով (լրացվում է)
- Ոստիկանությունը հանկարծ չփորձի որևէ քայլ ձեռնարկի խաղաղ հանրահավաքի դեմ. ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ
- 17 կուսակցություններ նոյեմբերի 11-ին Ազատության հրապարակում հրավիրում են հանրահավաքի
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա