Վանեցյան. Նիկոլ Փաշինյանի ճակատին ամբողջ կյանքում դաջվեց դավաճանի պիտակը
«Երբ ես հրապարակային հարց ուղղեցի Փաշինյանին, ասեցի՝ խնդրում եմ, ասեք, թե ինչ փասթաթղթի շուրջ եք բանակցում։ Նա Ազգային ժողովում շատ ցինիկ կերպով պատասխանեց՝ «Ինձ հարց են տալիս, թե ես ինչ փաստաթղթի շուրջ եմ բանակցում, ինչի շուրջ ուզում եմ, դա էլ բանակցում եմ»։ Ստացա՞նք»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-մայոր, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Հաղրդաշարի հեղինակ Սաթիկ Սեյրանյանի այն դիտարկմանը, թե հիմա Նիկոլ Փաշինյանը մեղքը գցում է նախկինների վրա՝ թե կռվել են 80-ականների զենքով, լափել են, թալանել են, Ա. Վանեցյանն արձագանքեց.
«Ես չեմ ուզում նախկիններին ոչ պաշտպանել, ոչ քննադատել։ Բայց Ղարաբաղյան հարցում մի բան պիտի ասեմ՝ նախկինները Ղարաբաղը տալիս էին, Ալիևը չէ՞ր վերցնում, Նիկոլը չէր տալիս, Ալիևը եկավ, պատերազմով վերցրե՞ց։ Երեք նախագահների օրոք մենք ունեցել ենք ազատագրված Արցախ, Նիկոլ Փաշինյանին փոխանցվել է ազատագրված, ազատ Արցախ, կայացած պետություն, որտեղ ապրում էին մարդիկ, ուներ Սահմանադրություն, օրենքներ, դատական ատյաններ, զարգացող տնտեսություն»,- ասաց նա։
Վանեցյանն ընդգծեց, եթե Նիկոլ Փաշինյանը չգիտեր այդ հիմնահարցի լուծման ձևը, ինչի՞ վերցրեց այդ պատասխանատվությունն ու ստանձնեց վարչապետի պաշտոնը։
«Նրա վարչապետ ընտրվելու առաջին օրը հարցեր են տվել, եթե նման իրավիճակ լինի, ինչ ես անելու։ Ասում էր՝ չկասկածես, ես՝ որպես գերագույն գլխավոր հրամանատար, կկատարեմ իմ պարտականությունները։ Տեսանք, ո՞նց կատարեց։ Ասում եմ, նորից կրկնում եմ, մի գրամ թասիբ ունեցող մարդը, ուղղակի գլուխը կառներ, կփախներ էս երկրից։ Նիկոլ Փաշինյանի ճակատին ամբողջ կյանքում դաջվեց դավաճանի պիտակը։ Դա երբեք չի մաքրվելու, երբեք։ Նա հանրապետության այն ղեկավարն է, որը տալով մի քանի հազար զոհեր, մեզ մատնեց պարտության։ Հասկանո՞ւմ եք, հոգեբանություն փոխվեց, մենք, մեր երեխաները հաղթանակած անձից, փոխվեց պարտված ազգի»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյան. Հայտնի օլիգարխների թիկնապահներին ԱԱԾ համազգեստ են հագցնում, որ ընդդիմադիրներին ձերբակալեն
- Արթուր Վանեցյան. Նիկոլ Փաշինյանը քրոնիկ ստախոս է, ստում է ցանկացած առիթով
- Արթուր Վանեցյան. Միակ մեղավորը Հայաստանում այսօր պաշտոնավարող դավաճանների խմբակն է
- ՀՀ նախագահը հանդիպել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին