Արյունաբանական կենտրոնը արյան կարիք ունի
Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը հայտնում է.
«Սիրելի հայրենակիցներ, բազմաթիվ վիրավոր զինվորներ այժմ ապաքինման փուլում են և Ձեր արյունատվության կարիքն ունեն: Անհրաժեշտ է գիտակցել, որ անկախ ստեղծված իրավիճակից, անկախ մեր բոլորի տրամադրությունից՝ պետք է շարունակել նույն եռանդով ու պատրաստակամությամբ ներկայանալ արյունատվության. Ձեր արյունը կյանքեր է փրկում:
Անհրաժեշտ ու կարևոր են արյան բոլոր խմբերն առանց բացառության:
Խնդրում ենք ներկայանալ Արյունաբանական կենտրոնի Արյան բանկ՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-ից 13:00:
Մոտենալ անձը հաստատող փաստաթղթով:
Հեռ. 010-28-38-23»։
Արյունատվության հակացուցումներին կարող եք ծանոթանալ այստեղ։
Հարակից հրապարակումներ`
- Արյունաբանական կենտրոնին շտապ արյուն է պետք
- Արյունատվության համար խնդրում են մոտենալ Արյունաբանական կենտրոն
- Արյունաբանական կենտրոնին կրկին արյուն է պետք
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին