Քաղաքագետ. Մավրը կատարեց իր գործը. Մավրը կարող է հեռանալ
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը, ֆեյսբուքյան գրառմամբ դիմելով հայկական հողերը ադրբեջանցիներին հանձնած հայտարարության տակ ստորագրած Նիկոլ Փաշինյանին, գրում է.
«Դու պիտի գնաս
Երկրի կապիտուլյացիա ստորագրած առաջնորդը չպետք է շարունակի երկրի ղեկավար մնալ։
Եթե ունակ չես երկրիդ շահը և անվտանգությունն ապահովել, պիտի գնաս։
Մարդիկ քեզ դրա համար են ընտրել, որ դու դա կարողանաս ապահովել։ Դա է քո հիմնական գործառույթը։
Դու կարող ես փորձել ռուսների, ամերիկացիների, բախտի, լևոնի֊ռոբերտի֊սերժի, անգամ «վատ կռված բանակի» վրա փորձես մեղքդ բարդել, բայց դա չի օգնի, դա չի ստացվի։
Դու պիտի գնաս։
Արցախի 12 000 ք.մ. ից, 2500 է մնացել։ Արցախը բնաջնջման եզրին է։
Դու այլևս ունես Սյունիքը կորցնելու վտանգ։ Դու Ադրբեջանին Նախիջևան մուտք ես տալիս։
Դու պիտի գնաս։
Դու կամուրջներ ես ջնջում դրսի գործընկերների հետ, որ հետո իրենց մեղադրես քեզ չօգնելու մեջ։ Չի ստացվի։
Դու պիտի գնաս։
Դու անհավասարակշիռ ես։
Դու անտրամաբանական ես։
Դու անպատասխանատու ես։
Դու վտանգավոր ես պետության ու ժողովրդի համար։
Պատերազմի ժամանակ քո՝ ամենից կիրառելի բառը կապիտուլյացիան էր։
Դու քո գործառույթները չես կատարել, հետևաբար պետք է գնաս։
Мавр сделал свое дело, мавр должен уйти.
Էսքանը»։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքագետ. Մենք ողջ Արցախն ենք փաստացի հանձնում թշնամուն, Լսու՞մ եք` ՈՂՋ Արցախը
- Աշոտ Մարգարյան. Ինչպես կարող է լեգիտիմ կոչվել մի իշխանություն, որն անհայրենիք դարձրեց մի ողջ ժողովրդի
- Ուղղակի խորհուրդ մի տվեք, թե մենք մեր երկրում ոնց ապրենք. քաղաքագետը՝ սփյուռքահայերին
- Իշխան Սաղաթելյան. 45 օր հայ զինվորը, կամավորը, շարքայինից մինչև գեներալ անձնուրաց կռվել են մեր հայրենիքի պաշտպանության համար
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Պետք է հենց հիմա սկսենք մտածել երկրի նոր իշխանության մասին
- Արման Ղուկասյան. Այս պահին անհրաժեշտ է ոչ միայն գնահատական տալ կատարվածին, այլև կանխել քաղաքացիական պատերազմը
- Իշխանյան. Տո, ա՛յ «հպարտ» ողորմելիներ, ձեր «առաքյալը» հանձնեց ոչ միայն Արցախը, այլև Սյունիքը