Ես Արցախ չունեմ որևէ մեկին տալու․Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստր
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստր Ասպրամ Կրպեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ԿՈՎՍԱԿԱՆ.
ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անվան դպրոցում թուրքական նամազի տակ հաղթանակ են տոնում:
ՇՈւՇԻ
Լուսաբացը բացվում է ՆԱՄԱԶՈՎ:
ԵՐԵՎԱՆ
Ժողովուրդ բաժան-բաժան, կոտրված ու նվաստացած ում փորձում են համոզել, որ Հայրենիքն է պետք զոհել հանուն անհատի:
Հ.Գ.
Այսօր պաշտոնապես դադարեցրի համագործակցությունս սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ: Շնորհակալ եմ բոլոր գործընկերներիս` սփյուռքում և Հայաստանում, համագործակցության համար:
Հ.Գ.Գ.
Մեր պայքարը նոր է սկսվում: Ես Արցախ չունեմ որևէ մեկին տալու»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան