Թաթոյանն ԱԱԾ-ում առանձնազրույցներ է ունենում բերման ենթարկված անձանց հետ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այս պահին ԱԱԾ-ում առանձնազրույցներ է ունենում բերման ենթարկված անձանց հետ: Այս մասին հայտնում է ՄԻՊ գրասենյակը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ի ընթացքում ԱԱԾ էին հրավիրել տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ՝ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչներ Իշխան Սաղաթելյանն ու Գեղամ Մանուկյանը, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը։ 168․am-ին Շարմազանովի օգնական Գեղամ Պետրոսյանը հայտնել էր, որ ՀՀԿ-ական գործչին ԱԱԾ-ն ձերբակալել է 225 հոդվածի առաջին հատկանիշով (ապօրինի հավաքի կազմակերպում)։ ԱԱԾ-ում ԱԺ նախկին փոխնախագահը կպահվի 72 ժամ:
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ-ն ձերբակալեց ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին
- Արթուր Ղազինյանը հրավիրվել է ԱԱԾ
- Իշխան Սաղաթելյանին հրավիրել են ԱԱԾ
- ԱԺ-ից մոտից Արթուր Վանեցյանը գնաց ԱԱԾ
- Արթուր Վանեցյան. ԱԱԾ-ից ծանուցում եմ ստացել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան