Ռուստամյան. Նախկինները հաղթանակն են ձեռք բերել, իսկ հետո մենք դառը պարտություն ստացանք
«Փոխանակ կռվեն թշնամու դեմ, կռվում են իրենց հակառակ կարծիք հայտնող քաղաքական գործիչների հետ»,- Մատենադաանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը։
Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում ընդունել իր սեփական սխալները, մեղադրում է նախկիններին, ընդդիմադիրներին։
«Այդ նախկինները հաղթանակն են ձեռք բերել, իսկ իրեն այդ հաղթանակը փոխանցելուց հետո մենք դառը պարտություն ստացանք։ Սա փաստ է, սրանից խուսափել հնարավոր չէ, որքան էլ փորձի իր հռետորաբանությամբ ժողովորդին հերթական անգամ խաբի, մոլորեցնի, սուտն առաջ տանի»,- ասաց ՀՅԴ-ական գործիչը։
Նա նշեց, որ պատմական մեծ հարված է ստացել ժողովուրդը, դեռ տաք են, չեն զգում հետևանքները։ Հիմա, Ա. Ռուստամյանի խոսքով, պետք է շտկել իրավիճակը, ազգային շահերը հնարավոր լինի լավագույն պաշտպանել։
«Բայց հնարավոր չէ դա կատարել մի մարդու միջոցով, ով այդ շահերը ոտքի տակ է տվել։ Պետք է գան մարդիկ, որոնք այս մեղքի մեջ չեն, հնարավոր է հավաքվելով, միասնական բռունցք լինելով՝ գնանք մեր ազգային շահերը ապահովենք։
Նախ այդ անձը ինքը կամիկաձեի նման գալու է, այս ծանր բեռի տակ մտնի։ Այդքան հեշտ բան չի։ Այն, որ ասում են իշխանության են ձգտում, իշխանության, այս ավերած վիճակի վրա ո՞վ կձգտի իշխանության»,- ասաց ՀՅԴ-ական գործիչը։
Նա ընդգծեց, որ այս իշխանությունն այս հաղթանակը ձեռք չի բերել, դա համար էլ հեշտությամբ հրաժարվում է այդ հաղթանակից։
«Այսօր բոլորին բանտարակում է, բայց հիմնական մեղավորը, որ պետք է բանտարկվի, ինքն է։ Այս ամենն անողը եկել է ու բանտերը լցնում է ընդդիմադիրներով։
Ես հասկացա, որ այս մարդը չի կարողանում ադեկվատ գնահատել իրավիճակը, Ղարաբաղի պատերազմը տեղափոխում է Հայաստան։ Դա է անում։ Նույն բանն է անում, որով մենք պատերազմը պարտվել ենք։ Պատերազմից առաջ բաժանեցին սևերի ու սպիտակների, հետո համախմբվելուց ենք խոսում։ Ի՞նչ համախմբում, դու այնպես էիր ջլատել այս ազգին, որ համախմբման տեղ չէիր թողել»,- նշեց Ռուստամյանը։
Նրա խոսքով, առաջնագծում ունեցել է ընկերներ, որոնք բրոնե ժիլետ չեն ունեցել, կասկա չեն ունեցել, դրա պատճառով վիրավորում են ստացել։
«Շատ են նման փաստերը, հանրությանը հայտնի կդառնա, ողբ է լինելու։ Այդ թափթփվածության մեղավորն ինքն է։
Ասում է՝ լավ չկռվեցիք, բանակն էր վատ, թափթված էր, բայց գերագույն գխավոր հրամանատարն ո՞վ էր։ Այն ժամանակ, երբ որ հրաման էր տալիս, ասում էր՝ գերագույն գլխավոր հրամանատարն եմ, հրաման եմ տալիս, ոնց ասեմ, արեք, բայց գերագույն գլխավոր հրամանատարը նաև պարտության պատասխանատուն է, բայց ինքը չի ուզում պարտության պատասխանատվությունը կրի»,- ասաց ՀՅԴ-ական գործիչը։
Հարակից հրապարակումներ`
- Իշխան Սաղաթելյանը՝ ԱԱԾ մեկուսարանից. Հայրենիքի դավաճանները պատասխան են տալու հայ ժողովրդի և հայոց պատմության առջև
- Արթուր Վանեցյան. Անզիջում է պայքարն այս դավաճանական փաստաթղթի և այն գաղտագողի ստորագրած անձի դեմ
- Լիլիթ Գալստյան. Մեզ մեր քաղաքական իշխանությունը պարտադրեց հայրենազրկում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին