Արսեն Բաբայանը նույնպես բերման է ենթարկվել
««Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը և մեր այլ գործընկերներ Դաշնակցության գրասենյակից քիչ առաջ բերման ենթարկվեցին»,- ասուլիսին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը։
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն ձերբակալել է «Ազգային օրակարգ» կուսակցության նախագահ Արա Հակոբյանին: Կուսակոցությունից հայտնել են, որ Արա Հակոբյանին ձերբակալել են փողոցից:
Այսօր ավելի վաղ Հատուկ քննչական ծառայությունից հայտնել էին, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչպես նաև այլ անձանց կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են.
Գագիկ Ծառուկյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով,
Գառնիկ Իսաղուլյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 307.1–րդ հոդվածի 1-ին մասով,
Սուրեն Սուրենյանցը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով և 307.1–րդ հոդվածի 1-ին մասով,
Գեղամ Մանուկյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով,
Դավիթ Համբարձումյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով,
Արա Սահակյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով,
Արթուր Վանեցյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով և 307.1–րդ հոդվածի 1-ին մասով,
Էդուարդ Շարմազանովը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով,
Արթուր Ղազինյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 307.1–րդ հոդվածի 1-ին մասով,
Իշխան Սաղաթելյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 307.1–րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան