Իշխանությունը հերթական անգամ «կաշին փրկող» հայտարարություն տարածեց. Արտակ Զաքարյան
«ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը, երեկ, ինչպես միշտ «կաշին փրկող», մանիպուլիացիոն հայտարարություն տարածեց: Մասնավորապես՝ ասում են, իբրև թե ընդդիմադիրները՝
1. կողմնակից են ռուսական միջնորդության չեղարկմանը,
2. կողմնակից են ռուսական խաղապահների դուրսբերմանը շփման գծից,
3. կողմնակից են պատերազմի շարունակմանը:
Սա հասարակությանը խաբելու, մոլորեցնելու հերթական փորձ է:
Ընդդիմությունը երբևէ չի ժխտել ռուսական միջնորդությունը, ավելին՝ միշտ կարևորել է այն: Ձեզ հազար անգամ ասել ենք, որ հայ-ռուսական հարաբերությւոնների ձեր, և ձեր «տերերի» կողմից վատթարացումը, բելերու է անդառնալի վատ հետևանքների: Ցավոք, այն տեղի ունեցավ, և Ադրբեջանն ու Թուրքիան օգտվեցին այդ հանգամանքից:
Ընդդիմությունը ռուսական խաղաղապահներին երբեք դեմ չի եղել, սակայն դուք արեցիք անդառնալի սխալներ, որի պարագայում խաղաղապահներն այժմ կանգնելու են ոչ թե Արցախի շուրջ, այլ բուն Արցախի տարածքների ներսում: Այնինչ կարող էիք ճիշտ ժամանակին կայացնել կրկին ցավոտ, բայց ոչ կապիտուլիացիոն որոշումներ: Արդյունքում չէինք կորցնի այն, ինչ դարերով պատկանել է արցախցիներին:
Խնդիրը պատերազմի շարունակությունը չէ, այլ պատերազմի խայտառակ արդյունքների ու դրանով ստեղծված հետևանքների քաղաքական շտկման հնարավորություն ենք տեսնում, որն այլևս դուք ի վիճակի չեք անելու: Ի վիճակի չեք, որովհետև չունե՛ք այլևս ներքին և արտաքին բավարար կշիռ, որպեսզի կարողանաք բանակցային ձևաչափում գոնե նվազագույն շահեկան դիրքերում հայտնվել:
Բացի այդ, եթե այդպես ջանասիրաբար հոխորտում եք ընդիիմադիր ուժերի վրա, ապա ինչո՞ւ նույն ջանասիրաբար չէիք անդրադառնում ալիևին, որն իր հրապարակային հարցազրույցներում, միջազգային մամուլով բացահայտ ծաղրում էր ձեր քաղաքական ղեկավարին: Ցավոք, նա նաև մեր երկրի ղեկավարն է:
Տիկնայք և պարոնայք, մանդադով չեն քաղաքական գործիչ դառնում, մանդատը ձեզ օժտում է հայրենիքին ծառայելու իրավա-քաղաքական ուժով, իսկ դուք երկրի շահը մի կողմ թողնելով, ձեզ անհրաժեշտ պահին, պարզապես դառնում եք սովորական բանսարկու»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ-ական քաղաքական գործիչ Արտակ Զաքարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հայտարարության տեքստի առաջին մասին եմ ծանոթ եղել, և երկրորդական է՝ պաշտպանում եմ այդ տեքստը, թե՝ ոչ. Սոֆյա Հովսեփյան
- «Իմ քայլը». խմբակցությունը չի պատրաստվում մասնակցել ՀՀ կայունության խաթարման նպատակ ունեցող որևէ նիստի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին