Գյուլումյան. Թե փաստաթղթի անունը ինչ կդնեն, պետք է վավերացվի ՍԴ կողմից
«Ինչպես ցանկացած միջազգային պայմանագիր, դա նույնպես պետք է անցնի վավերացման գործընթաց, ինչը ենթադրում է դիմում ՍԴ և միայն ՍԴ-ի դրական եզրակացության դեպքում ԱԺ-ն կարող է քննարկել դրա վավերացման գործընթացը»: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Ալվինա Գյուլումյանը։
Աղբյուրը հիշեցնում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ Ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել, որը ոչ միայն նախատեսում է զինադադար, այլ նաև ռազմավարական նշանականության ենթակառուցվածքների հանձնում Ադրբեջանին ու մի շարք պարտավորությունների ստանձնում անմիջական Հայաստանի համար:
Գյուլումյանը պարզաբանել է, որ երկրի ղեկավարը կարող էր ստորագրել, բայց հետո այն պետք է անցնի վավերացման գործընթաց։ Բացի դա՝ ՍԴ պետք է դիմի կառավարությունը, սակայն այդ առումով, կարծես թե, խնդիր կա։
Ինչ վերաբերում է պայմանագրի ձևաչափին, մասնավորապես, ստորագրվել է ոչ թե փաստաթուղթ, այլ՝ հայտարարություն, Գյուլումյանը պարզաբանել է, որ ընդհանուր առմամբ, թե փաստաթղթի անունը ինչ կդնեն, եթե դա միջպետական որոշակի համաձայնություն է, այն դիտարկվում է որպես միջազգային համաձայնագիր, համապատասխան գործընթացը պետք է անցնի։
Վիճարկման, անվավեր ճանաչման հնարավորության մասին խոսելիս Ալվինա Գյուլումյանը նշել է, որ հետագայում այն կարող է ԱԺ-ն չվավերացնել և այլևս մեզ համար դա կարող է որևէ ուժ չունենալ, բայց ամբողջ խնդիրը ժամկետների մեջ է, «մասնավորապես, եթե արդեն Արցախում տեղադրվեն իրենց ուժերը, իսկ մեր ուժերը՝ դուրս գան, հետո չենք կարող ասել՝ համաձայնագիրը Սահմանադրությանը չէր համապատասխանում, դուրս եկեք, այդպես չի լինում, նրանք պարզապես դուրս չեն գա, խնդիրն այն է, որ այս պահին պետք է կարգավորվի»։
Ճշգրտող հարցին՝ արդյոք հնարավորինս կարճ ժամկետում այն չվավերացնելու դեպքում այն կարող է ուժ չունենալ, Գյուլումյանը նշեց, որ կարող է, բայց դրա այլընտրանքը կարող է պատերազմը լինել, ուստի՝ որոշակիորեն ասել չի կարող։
«Հնարավոր է, եթե ասենք, որ չենք կատարում, որովհետև պետք է վավերացնենք, իսկ թե մյուս կողմն ինչ կանի, ոչ ոք ոչինչ չի կարող ասել »,- ասաց Գյուլումյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՍԴ-ն տարածքների հանձնման հայտարարության սահմանադրականության հարցը կքննի դիմումի առկայություն դեպքում
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան