
Դավիթ Համբարձումյանն ազատ է արձակվել
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն ազատ է արձակվել։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան էջում։
«Հարգելի հայրենակիցներ, սիրելի մասիսցիներ: Այսօր, քիչ առաջ նույն քննիչը, ով երեկ ինձ ձերբակալեց ծիծաղելի կասկածանքով, որոշում է կայացրել ինձ ազատ արձակելու մասին: Ներկայիս իշխանության անտեղի ջղաձգումները պարզապես զավեշտալի են։
Ծնվել եմ հայ, ապրում եմ հայ, զավակներիս մեծացնում եմ հայ: Եվ երբեք չենք ամաչելու հայ լինելուց, այլապես ամեն ինչ անիմաստ է»,- գրել է նա։
Հիշեցնենք՝ այսօր ՀՔԾ-ն հայտնել էր, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչպես նաև այլ անձանց կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են 10 անձ։ Նրանց թվում էր նաև Դավիթ Համբարձումյանը։ Դավիթ Համբարձումյանը ձերբակալվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով (оրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելը և անցկացնելը) նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Վանեցյանն ազատ արձակվեց
- Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու փաստի առթիվ հարուցված քրգործով ձերբակալվել է 10 անձ
- Ծառուկյանը, Վանեցյանը, Շարմազանովը, Արա Սահակյանը ձերբակալվեցին