Մարուքյանի հարցը իմքայլականներին
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրում է.
«Քանի որ ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորները ֆեյսբուքյան գրառման տեսքով հայտարարեցին, որ չեն պատրաստվում գալ խորհրդարան և քննարկել ստորագրված փաստաթղթի իրավաչափությունը և իրավիճակից հնարավոր ելքերը, փորձենք մեր պետության համար առանցքային կարևոր մի քանի հարց պարզաբանել իրենց հարազատ այս հարթակում։
Հարգելի՛ Իմ քայլի պատգամավորներ, այսօր Ալիևը հայտարարեց, որ Բաքուն «կգնահատի այս տարիների ընթացքում Հայաստանի գործողությունների հետևանքով Ադրբեջանի կրած բարոյական ու նյութական վնասը և փոխհատուցում կպահանջի Հայաստանից»։
Սրանով, փաստացի, Ալիևը, բացի հայրենազրկումից, նպատակ ունի նաև մեզ բոլորիս մինչև ծոռ ու կոռ պարտքի տակ գցել։
Խնդրում ենք մի քանի ֆեյսբուքյան ստատուսով պարզաբանել՝ եղե՞լ է արդյոք նման քննարկում Ալիևի հետ, և արդյո՞ք այս քայլը ևս համաձայնեցված է եղել վարչապետի հետ»։
Հարակից հրապարակումներ`
- «Իմ քայլը». խմբակցությունը չի պատրաստվում մասնակցել ՀՀ կայունության խաթարման նպատակ ունեցող որևէ նիստի
- Մարուքյան. ԱԺ «Իմ քայլի» 88 պատգամավոր կողմ են, որ երկիրն այս վիճակում մնա` դրանից բխող բոլոր անդառնալի հետևանքներով
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին