Քաղաքական 17:40 12/11/2020 Հայաստան

Թադևոս Ավետիսյան. Երկիրը երկուսուկես տարի գլորեցիր՝ անպատասխանատու պոպուլիզմով, հեռացար՝ դավաճանությամբ

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն իր հերթակն հոդվածում գրում է.

«Վե՛րջ, բավական է …, այլևս ԻՐԵՐՆ՝ իրենց անունով:

Հիմա հերթով և կարճ:

1. Իշխանազավթման համար խոստացար արժանապատիվ և երջանիկ կյանք: Ասում էիր տարեկան առնվազն 10 տոկոս տնտեսական աճ: Կառավարման ժամանակահատվածդ կփակվի 0 տոկոս աճով, իսկ ապագան ունի կայուն անկման անկասելի հիմքեր: 2020թ.-ը մեր երկրի տնտեսական պատմության մեջ մտավ՝ որպես սոցիալ-տնտեսական կոլափսի դասական շրջան: Եվ սա մինչև պատերազմը:

2. Խոստացար արտահանմանը միտված տնտեսություն: Քո շրջանում երկրի արտահանման աճի տեմպը կրճատվեց 2,5 անգամ՝ 2017թ. համեմատ:

3. Խոստացար ներդրումային և նոր աշխատատեղերի բում: Օտարերկրյա ներդրումները փախան Հայաստանից: Միայն 2019թ. ՕՈՒՆ զուտ ներհոսքը կրճատվեց ավելի քան 60 միլիոն դոլարով, իսկ վերաներդրումները՝ 30 տոկոսով: Վրաստանում գրանցվում է շուրջ 6,5 անգամ ավել ՕՈՒՆ, քան Հայաստանում:

4. Պետական բյուջեի աննախադեպ՝ 40-50 տոկոս աճ էիր խոստացել, տեղերն էլ հատ-հատ գիտեիր: 2019թ. բյուջեն ունեցավ նույն՝ շուրջ 10 տոկսի իներցիոն աճը, ինչին մոտ աճ կար 2017թ.: Այս ուղղությամբ դրսևորածդ պոպուլիզմը և անպտուղ գործողություններն էական հարված հասցրին երկրի առանց այն էլ անբարենպաստ ներդրումային միջավայրին: Սրա դառը պտուղները դեռ երկար են քաղվելու:

5. Պետական բյուջեի կապիտալ ծախսերը թղթի վրա (պետական բյուջեներում) աճեցրիր և փիառվեցիր: Իրականում այդ ծախսերի 60 տոկոսը չկատարվեց անհոդաբաշխ բացատրություններով: Վախեցար ծախսես, քանի որ գիտեիր, թե ինչ է սպասվում երկրի տնտեսությանն ու բյուջետային մուտքերին:

6. Խոստացար արժանապատիվ աշխատանքով աղքատության հաղթահարում: Հռչակեցիր «նպաստից դեպի աշխատանք» ժողովրդահաճո սկզբունքդ: Իրականում ձևավորեցիր աշխատանքն ապախթանելու, աշխատող աղքատների իրավունքները ոտնահարելու ամբողջական հիմքեր. եկամտահարկի համահարթեցում՝ հակասոցիալական լիարժեք գործադրմամբ, գույքահարկով անապահով խավի հարստահարում, զբաղվածության պետական ծրագրերի 75 տոկոս թերակատարում, որի հետևանքով տարեկան 3000-4000 գործազուրկներ կորցրեցին աշխատանքի տեղավորման իրենց հնարավորությունը, աշխատողների իրավունքներին միտված օրեսդրական եղած նախագծերի անտեսում, որոնք ունեն միջազգային մասնագիտական կազմակերպությունների դրական վերաբերմունքը և այլն:

Հետևանքը եղավ այն, որ 2017թ. համեմատ ունեցանք աղքատության կրճատման ցուցանիշի աննախադեպ վատացում՝ 40 տոկոսի չափով: Արտագաղթի հետևանքով աշխատանքային ռեսուրսները նվազեցին, որոնց 90 տոկոսը գործազուրկներն էին: Չնայած դրան ավելանում է նաև գործազրկության մակարդակը: Օրինական գրանցված աշխատողների թվի աճը ներկայացրեցիր՝ որպես սեփական աննախադեպ ձեռքբերում: Իրականում 2017թ. տվյալներով այդ թիվն աճել է 40 տոկոս ավել չափով, քան քո «ձեռքբերումն» է:

Հետո էլ տեսար իրական պատկերը և անհեթեթ կերպով մեղադրեցիր շարքային քաղաքացիներին՝ աղքատությունը իրենց գլխից չհանելու համար:

7. Խոստացել էիր աշխատավարձերի, հատկապես՝ աշխատող աղքատների վարձատրության, կենսաթոշակների, նպաստների աննախադեպ աճեր: Չկա: Փոխարենը, քո խմբակի՝ բարձրաաստիճաններիդ վարձատրությունը եռապատկեցիր գաղտնագողի և հակաօրինական պարգևատրումներով: Երկրում միջին աշխատավարձն ավելացել է կրկնակի պակաս, քան առաջին անհրաժեշտության ապրանքների գները: Այսինքն՝ աշխատող աղքատների կյանքն ավելի է բարդացել: Իսկ հակասոցիալական քո վարքագծի շարունակությունը եղավ աշխատող աղքատների հարկային բեռի ավելացումը՝ ի հաշիվ բարձր եկամուտ ունեցողների բեռի թեթևացման:

8. Նույնիսկ պատերազմական այս ծանր օրերին կարողացար 2021թ. պետական բյուջեում նախատեսել քո և քո խմբակի կայուն բարեկեցության աճ: Ձեր աշխատավարձերը եռապատկել էս անարժան պարգևատրումներով, հաջորդ տարի էլ ուզում ես ավելացնել ևս 22 տոկոսով: Իսկ սոցիալական պաշտպանության բյուջեն ավելացնում էս 2 տոկոսով:

9. Խոստացար 2050թ.-ին 5 միլիոն մշտական բնակչություն: Ժողովրդագրական առկա ցուցանիշներով և խորացող բացասական միտումների պարագայում, նույնիսկ լավատեսական սցենարով կունենանք կեսը: Իսկ պատերազմը բոլոր ուղղություններով ավելացրեց նաև ժողովրդագրական հետևանքներն ու մարտահրավերները, որի մասին դեռ վաղ է նույնիսկ պատկերացնելը:

10. Խոստացար «օղիով և պինցետով» վերացնել համավարակը: Փաստացի ձախողեցիր COVID-19-ի դեմ պայքարը հնարավոր բոլոր ուղղություններով: Եվ սա էլ մինչև պատերազմը: Հետևանքներն ահագնանում են՝ օրական մինչև 50 մահեր, իրենց մահին սպասող հարյուրավոր անօգնական քաղաքացիներ, առողջապահական համակարգի կոլապս, վրա հասած սոցիալ-տնտեսական խորը ճգնաժամ: Նորից մեղադրում էս հանրությանը՝ քո և քո խմբակի ապաշնորհության մեղքը բարդելով քաղաքացիների վրա:

11. Խոստացածիդ և իրականության խորացող խզումը թաքցնելու համար հախուռն կերպով հանրությանը կերակրում էիր «Վարչապետի 100 փաստերով»: Հետո սոցիալ-տնտեսական վիճակն այնքան վատացավ, որ դա էլ չկարողացար շարունակել: Իսկ այդ «100 փաստերը» հավաքական առումով իրականում մի բանի մասին էին՝ նոր և խորացող խնդիրներ, լուծումների փոխարեն՝ հանրության շեղում կեղծ օրակարգերով և անհարիր դրսևորումներով:

12. Այս ընթացքում չլսեցիր և չընդունեցիր կառուցողական որևէ առաջարկ: Առողջ լուծումների համար անհրաժեշտ հանրային քննարկումները փոխարինեցիր մեղադրանքներով, հանրությանը պառակտելով, «ՄԵՆՔԸ՝ քո ու քո խմբակի եսով», 70 տոկոս բացարձակ իշխանությունդ քեզ արդարացնելուն, մեղավորներ նշանակելուն, նեղ քաղաքական ու անձնական շահերիդ ծառայեցնելով:

13. Պատերազմը մեզանից տարավ ամեն ինչ: Հիմա դու արդարանում ես, իրականում քո նույն ոճով և գործիքակազմով մեղավորներ ես ձևակերպում: Մանիպուլացնում ես իրողությունները: Խոսում ես նոյեմբերի 10-ին ստորագրածդ հայտարարության մասին և դրա հիմքերը քեզանից դուրս ես ներկայացնում:

14. Փոխարենը՝ առարկայական խոսիր քո երկուսուկես տարիների կառավարման մասին, որի յուրաքանչյուր օրը երկիրը բերեց այս օրվան: Խոսիր պատերազմի 45 օրերից և տուր իրական բացատրություններ:

15. Կարճ ԱՍԱ՛, որ դա դաժան պարտություն էր, որի համար մեղավոր ես և անցնցում ՀԵՌԱՑԻ՛Ր: Արածդ արդեն անտանելի է, պաշտոնդ պահելու համար ՀԱՅ ժողովրդի գլխին նոր փորձություններ այլևս մի՛ նախաձեռնի:

Խոնհարվում եմ բոլոր ՆԱՀԱՏԱԿՎԱԾ ՀԵՐՈՍՆԵՐԻ վառ հիշատակի և նրանց ընտանիքների առջև:
Պարտական եմ ՁԵԶ: Այլևս ապրելու եմ այս անփոփոխ գիտակցությամբ …

Ես մեղավոր եմ, կներեք»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}