Թուրքիայի ՊՆ-ն համոզված է, որ երկրի զինված ուժերը մաս են կազմելու Լեռնային Ղարաբաղի խաղաղապահներին
Թուրքիայի պաշտպանության նախարարության ղեկավար Հուլուսի Աքարն այսօր կրկին ասել է, որ իր երկրի զինծառայողները, Ռուսաստանի Դաշնության հետ միասին, կմասնակցեն Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելությանը: Աքարի հայտարարությունը, Tass-ի փոխանցմամբ, մեջբերել է CNN Turk-ը։
«Թուրքիան տեղ կզբաղեցնի համատեղ խաղաղապահ առաքելությունում՝ համաձայնագրի կատարումը վերահսկելու համար», - ասել է Հուլուսի Աքարը:
Հիշեցնենք, որ հրադադարի հայտարարության մեջ ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում են Ռուսաստանի Դաշնության 1960 հոգանոց խաղաղապահ զորակազմը՝ փոքր զինատեսակներով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմեքենայով և հատուկ տեխնիկայով զինծառայողներ:
Թուրքիան ու Ռուսաստանը նախօրեին ստորագրեցին փաստաթուղթ ռուս-թուրքական կենտրոն ստեղծելու համար, որը, ինչպես ասել էր նաև ՌԴ նախագահի մամուլի խոսնալ Դմիտրի Պեսկովը, պետք է գործի ոչ թե Լեռնային Ղարաբաղի Ադրբեջանի գրաված տարածքներում, այլ Ադրբեջանի բուն տարածքում։ Ռուսաստանը մի քանի անգամ հերքել է, թե թուրք խաղաղապահներ են լինելու, սակայն Թուրքիայի ներկայացուցիչները շարունակում են ասել, որ լինելու են։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Թուրք-ադրբեջանական տանդեմը չի հանդարտվում և շարունակում է թուրք «խաղաղապահների» թեզն առաջ մղել
- ՌԴ-ն ու Թուրքիան Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման վերահսկման համատեղ կենտրոն ստեղծելու հուշագիր են ստորագրել
- Պեսկով. Խաղաղապահների գործառույթները, ներառյալ մշակութային և կրոնական օբյեկտների պաշտպանությունը, պետք է հստակեցվեն
- Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը
- Զախարովան՝ ռուս-թուրքական կենտրոնի մասին
- Հայաստանի վարչապետի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական ամբողջական տեքստը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան