«Ժողովուրդ». Պատերազմի ավարտից հետո վտանգված է հայրենիքի անվտանգությունն ու բարեկեցությունը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ընդունած հայտարարությունը փոթորկել է Հայաստանը: Երկու օր է՝ քաղաքացիներն իրենց անհամաձայնություն են հայտնում այդ որոշմանը, իսկ երեկ էլ արդեն հանրահավաքի փորձ եղավ՝ 17 քաղաքական ուժերի համակիրների մասնակցությամբ: 17 կուսակցության թվում են նախկին իշխանություն «Հանրապետական» կուսակցությունը, խորհրդարանական մեծությամբ երկրորդ ուժը` «Բարգավաճ Հայաստանը», Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցությունը, ինչպես նաև Հայ հեղափոխական դաշնակցությունն ու մի շարք այլ կուսակցություններ:
Մեծ թվով մարդկանց բերման ենթարկեցին, երթ տեղի ունեցավ դեպի կառավարություն, ապա Ազգային ժողով:
Այսինքն՝ պատերազմի ավարտից հետո վտանգված է հայրենիքի անվտանգությունն ու բարեկեցությունը և քաղաքացիական խժդժությունները, քաղաքական նոր գործընթացները կարող են բացասական ազդեցություն ունենալ առաջին հերթին երկրի անվտանգության համար: Եվ այս ընթացքում օրհասական է աշխատել այն ուղղությամբ, որ լինի անվտանգություն, խաղաղություն և բարեկեցություն:
Արդեն մի քանի օր է՝ պարալիզացված է պետական գերատեսչությունների աշխատանքը, Ազգային ժողովը նիստ չի գումարում, առկախված է բյուջեի նախագծի քննարկումը, այլ հարցեր լուծում չեն ստանում, որը իր բացասական ազդեցությունն է թողնելու: Դրա փոխարեն պետք է համախմբվել՝ փորձելով վերացնել պատերազմի վտանգները և ոտքի կանգնել»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում